Ապրիլի 6-ը Սպորտի միջազգային օրն է․ Երևանում կանցկացվեն բացօթյա միջոցառումներ
Լուրեր |
Միջոցառումները նախատեսված են ինտերակտիվ ձևաչափով։
Ապրիլի 6-ը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի որոշմամբ հռչակված է Սպորտի միջազգային օր՝ հանուն զարգացման և խաղաղության։
Օրվա շրջանակում Հայաստանում նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ կազմակերպված ԿԳՄՍ, Առողջապահության, Ներքին գործերի նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ։
Մայրաքաղաքում կանցկացվեն բացօթյա մարզումներ, սպորտային մրցումներ և ցուցադրական ելույթներ։
ԿԳՄՍ նախարարության տվյալներով՝ Երևանի Հյուսիսային պողոտայում ժամը 14:00-ից մինչև 18:00-ը մարզադպրոցների սաները կներկայացնեն տարբեր մարզաձևեր՝ այդ թվում վոլեյբոլ, սուսերամարտ, ծանրամարտ, բռնցքամարտ, սամբո, բադմինթոն, կարատե, թաեքվոնդո, մարմնամարզություն և բասկետբոլ։
Միջոցառումները նախատեսված են ինտերակտիվ ձևաչափով՝ հնարավորություն տալով այցելուներին ներգրավվել սպորտային ակտիվություններին։
Նմանատիպ միջոցառումներ կանցկացվեն նաև Ազատության հրապարակում, «Այգի» բիզնես կենտրոնի տարածքում, ինչպես նաև մարզերում։
Կազմակերպվող միջոցառումները նպատակ ունեն խթանել ֆիզիկական ակտիվությունը և հանրային մասնակցությունը սպորտային նախաձեռնություններին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/27 20:20
Ապրիլի 27-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/27 19:19
Ապրիլի 27-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 27-ի կարևոր լուրերը
2026/04/27/ 20:20 -
Ապրիլի 27-ի բիզնես լուրերը
2026/04/27/ 19:19 -
Gucci-ն վերաթողարկում է 90-ականների խորհրդանշական վերնաշապիկը. հայտնի է արժեքը
2026/04/27/ 18:10 -
Մոսկվայում հայտարարվել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ
2026/04/27/ 17:54 -
Հայաստանն ու Ադրբեջանը ՀՆԱ-ի համեմատ ամենաբարձր ռազմական ծախսերն ունեցող երկրների շարքում են
2026/04/27/ 17:51 -
Վանաձորի ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցի փոխանցման փորձ
2026/04/27/ 16:33 -
Մեկ շաբաթում՝ 502 դեպք․ ՆԳՆ 112 կենտրոնի տվյալները
2026/04/27/ 16:30 -
Միլիարդատերերի բունկեր․ որքան է կազմում տարեկան վճարը
2026/04/27/ 16:27 -
Հորմուզի նեղուցով անցել է շուրջ 7 նավ՝ ցածր ակտիվության ֆոնին
2026/04/27/ 16:26 -
Լոնդոնում պատրաստվել է ռեկորդային երկարությամբ տիրամիսու
2026/04/27/ 16:24
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 27, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 27, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 26, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 25, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 24, 2026 Թ․