Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 24-ին կգործի այցելուների անվճար փոխադրում դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Փոխադրումը կկազմակերպվի ժամը 08:30-ից մինչև 22:00-ը՝ «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից։
Կսպասարկվեն երկու երթուղի՝
հ.1 երթուղի
«Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան։
Հետադարձ՝ Ագաթանգեղոսի – Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փողոց – «Հրազդան» մարզադաշտ։
հ.2 երթուղի
«Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճուղի – Քըրքորյան (նախկին Լենինգրադյան) – Կիևյան փողոցներ – մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան։
Հետադարձ՝ նույն ուղեգծով։
Կազմակերպված փոխադրումը միտված է այցելությունների հոսքի կառավարմանը և հասանելիության ապահովմանը նշված ժամերին։

