Ապրիլի 24-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Ահա ապրիլի 24-ի իրադարձությունների և Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման լուրերի ամփոփ տարբերակները.
Հայաստանի ղեկավարությունն այցելել է Ծիծեռնակաբերդ
Վաղ առավոտյան ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը և Հանրապետության նախագահը այցելել են հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին: Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում նշել է, որ իշխանությունը վճռական է խորությամբ հասկանալու պատմությունը՝ ապագայում դրա կրկնությունը թույլ չտալու համար:
Ջահերով երթը Երևանում. «Պայքարը շարունակվում է»
Ապրիլի 23-ի երեկոյան Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը: Հարյուրավոր երիտասարդներ «Պայքարը շարունակվում է» կարգախոսով և եռագույններով շարժվել են դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք:
Մարսելում Ֆարո-Պալատը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով
Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը հիշատակի միջոցառման ժամանակ կարևորել է պատմական հիշողության պահպանումը և զգուշացրել բաժանարար քաղաքականությունների վտանգների մասին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ հյուպատոսն ու համայնքային ներկայացուցիչները:
ՀՀ ԱԳՆ. «Ցեղասպանությունը հիմք դարձավ ՄԱԿ-ի կոնվենցիայի համար»
Հայաստանի արտաքին գերատեսչությունն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ 1915-ի ոճրագործությունը հիմք է հանդիսացել ցեղասպանությունների կանխարգելման ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման համար: ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ 21-րդ դարում դեռևս տեղի են ունենում էթնիկ ատելության վրա հիմնված զանգվածային ոճիրներ:
Հոգևոր առաջնորդների ուղերձները. Սահակ Մաշալյան և Արամ Առաջին
Պոլսո Հայոց պատրիարքն ընդգծել է, որ անցյալի ողբերգությունը պետք է դաս լինի խաղաղ ապագա կերտելու համար: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն էլ հայտարարել է, որ հայ ժողովրդի պահանջատիրությունը չպետք է նահանջի և ցեղասպանությունը չպետք է ստվերվի մեր գիտակցության մեջ:
Ֆրանսիայի դեսպանը և Էմանուել Մակրոնը հարգանքի տուրք են մատուցել
Դեսպան Օլիվիե Դեկոտինյին և նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել ուղերձներով՝ վերահաստատելով Ֆրանսիայի անխզելի կապը Հայաստանի հետ: Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օրն է:
Վլադիմիր Պուտին. «Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է»
ՌԴ նախագահը հիշատակի միջոցառումների մասնակիցներին ուղղված խոսքում նշել է, որ Հայոց ցեղասպանությունը ցույց տվեց այլատյացության աղետալի հետևանքները: Նա շեշտել է, որ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում միշտ եղել է հետևողական և անփոփոխ:
Ծիծեռնակաբերդ է բերվել սուրբ նահատակաց մասունքարանը
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանների հետ այցելել է հուշահամալիր, որտեղ կատարվել է բարեխոսական կարգ: Մայր Տաճարում մատուցվել է պատարագ՝ ի հիշատակ սուրբ նահատակների:
«Ավրորա» նախաձեռնության 10-ամյակը և Ռուբեն Վարդանյանի բանտարկությունը
Լրացել է «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության 10-ամյակը, որը հիմնադրվել էր Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի և Վարդան Գրեգորյանի կողմից՝ որպես երախտագիտություն ցեղասպանության ժամանակ հայերին օգնողներին: Նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն այժմ ապօրինի պահվում է Բաքվի բանտում:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ապրիլի 24-ի կարևոր լուրերը
2026/04/24/ 20:20 -
Մենք մեծարում ենք հայերի դրսևորած խորը ուժն ու վճռականությունը․ Թրամփ
2026/04/24/ 19:30 -
Ես կրկին համերաշխություն եմ հայտնում աշխարհի հայ համայնքներին․ ԱՄՆ կոնգրեսական
2026/04/24/ 18:23 -
Բրազիլական «Սանթոս» ֆուտբոլային ակումբն անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցին
2026/04/24/ 18:19 -
Մենք պարտավորվում ենք զգոն լինել, որպեսզի այս վայրագությունները երբեք չկրկնվեն․ Կանադայի վարչապետ
2026/04/24/ 17:37 -
Եվրոպային Հորմուզի նեղուցն ավելի շատ է պետք, քան մեզ․ ԱՄՆ պատերազմի նախարար
2026/04/24/ 16:55 -
Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
2026/04/24/ 16:49 -
Նորվեգիան նախատեսում է արգելել սոցիալական ցանցերը մինչև 16 տարեկանների համար
2026/04/24/ 16:39 -
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մենք հիշում ենք զոհերին․ Կիպրոսի ԱԳՆ
2026/04/24/ 16:27 -
Հենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ
2026/04/24/ 16:25
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 24, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.