Ապրիլի 22-ի բիզնես լուրերը

Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

2028-ից կենսաթոշակները չեն լինի սպառողական զամբյուղից ցածր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2028 թվականից նախատեսվում է կենսաթոշակների ինդեքսավորում այնպես, որ դրանք չլինեն նվազագույն սպառողական զամբյուղից ցածր։ Ներկայումս միջին կենսաթոշակը արդեն որոշ դեպքերում մոտ 10%-ով գերազանցում է սպառողական զամբյուղը։

Հայաստանը բարելավել է դիրքը տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում
Հայաստանը զբաղեցրել է 52-րդ տեղը Heritage հիմնադրամի ինդեքսում՝ բարձրանալով 5 հորիզոնականով։ Երկիրը առաջ է անցել մի շարք ԵՄ անդամ պետություններից։

Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է դառնալ միջազգային
Վարչապետի խոսքով՝ «Սյունիք» օդանավակայանը կարող է ստանալ միջազգային կարգավիճակ։ Անհրաժեշտության դեպքում կկատարվեն թռիչքուղու ընդլայնման աշխատանքներ։

Պետական և համայնքային գույքի աճուրդները կանցկացվեն միայն առցանց
Գործարկվել է e-auctions.am հարթակը, որի միջոցով պետական և համայնքային գույքի օտարումները կկատարվեն բացառապես էլեկտրոնային եղանակով։


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ն դադարեցրել է Իրաքին կանխիկ դոլարի մատակարարումը
ԱՄՆ-ը դադարեցրել է Իրաքին կանխիկ դոլարի մատակարարումը և սառեցրել որոշ ծրագրեր՝ արգելափակելով նաև շուրջ 500 մլն դոլարի փոխանցում։

ԵՄ 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցներին
Եվրամիության 26 անդամ պետություն պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ հնարավոր պատժամիջոցներին՝ կապված ներքին քաղաքական գործընթացների հետ։

ԱՄՆ ՊՆ-ն խնդրել է 11.7 մլրդ դոլար՝ Չինաստանին զսպելու համար
ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը նախատեսում է ֆինանսավորում հատկացնել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ռազմական ներկայությունը ուժեղացնելու համար։

Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 23%-ը
ՌԴ Անվտանգության խորհրդի գնահատմամբ՝ Հայաստանի ԵՄ անդամակցությունը կարող է բերել տնտեսական կրճատումների՝ ներառյալ ՀՆԱ-ի և սպառման նվազում։

Մաքուր էներգիան Եվրոպայում նվազեցնում է ծախսերը
ԵՄ մի շարք երկրներում մաքուր էներգիայի մեծ մասնաբաժինը հանգեցնում է էներգիայի վճարների կրճատման՝ մինչև 58% խնայողությամբ։