Մեկնարկում է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Լուրեր |
Մեկնարկում է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հայտարարում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն։
Գործընթացը կիրականացվի համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և ՀՀ պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը սահմանելու մասին» N 269-Ն որոշման:
Ատեստավորմանը կարող են մասնակցել նաև պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները։
Ատեստավորումն, ըստ ուղղությունների, իրականացվում է թեստավորման եղանակով: Անկախ դասավանդած ուղղությունների քանակից՝ մանկավարժական աշխատողը տվյալ տարում կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ ուղղությամբ՝ իր ընտրությամբ։
Ատեստավորմանը մասնակցելու համար մանկավարժական աշխատողները հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում (at.emis.am) մինչև հոկտեմբերի 31-ը՝ ժամը 18:00-ը, և ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ: Հայտարարության մեջ նշված ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը չեն քննարկվում և վերադարձվում են հայտ ներկայացրած մանկավարժական աշխատողին՝ նշելով պատճառը:
Ատեստավորման հայտ ներկայացնելիս պահանջվում են հետևյալ փաստաթղթերն ու տեղեկատվությունը՝
- մանկավարժական աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը,
- ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը (մարզ, տարածաշրջան),
- դասավանդվող ուղղությունը, որից պատրաստվում է ատեստավորվել՝ նշելով դրույքաչափը,
- այլ արտադպրոցական ուսումնական հաստատությունում համատեղությամբ աշխատելու դեպքում՝ տեղեկանք աշխատանքի վայրից,
- հանրային ծառայությունների համարանիշը,
- մանկավարժական աշխատողի էլեկտրոնային հասցեն,
- բջջային հեռախոսահամարը,
մարզադպրոցներում դասավանդող մանկավարժական աշխատողները ներկայացնում են նաև
- բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմի պատճենը,
արվեստի և երաժշտական դպրոցներում դասավանդող մանկավարժական աշխատողները ներկայացնում են
- բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը հավաստող դիպլոմի պատճենը,
իսկ մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները ներկայացնում են
- բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը հավաստող կամ վերջին 5 տարում ատեստավորվող ուղղության դասավանդումը հավաստող տեղեկանքը։
Որևէ արտադպրոցական ուսումնական հաստատությունում չաշխատող և մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձը ատեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է հետևյալ տեղեկատվությունը՝
- անունը, ազգանունը, հայրանունը,
- կրթությունը հավաստող փաստաթուղթը (բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության դիպլոմ, միջնակարգ կրթության ատեստատ),
- աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք,
- բնակության վայրը (մարզը, համայնքը),
- ուղղությունը, որից պատրաստվում է ատեստավորվել,
- հանրային ծառայությունների համարանիշը,
- էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը։
Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մանկավարժական աշխատողը կարող է մասնակցել ատեստավորմանը և սահմանված արդյունք ցուցաբերելու դեպքում օգտվել լրավճարի տրամադրման իրավունքից՝ արձակուրդից վերադառնալուց հետո։
Լրավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորման օրվանից սկսած։
Ատեստավորման անցկացման ժամանակացույցը կհաստատվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով և սահմանված կարգով կհրապարակվի։
Հայտերի լրացման մանրամասների վերաբերյալ հղումն այստեղ՝
- չաշխատող անձի համար` https://support.emis.am/article/910,
- մանկավարժական աշխատողների համար` https://support.emis.am/article/909:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան
2026/03/11/ 15:10 -
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին
2026/03/11/ 14:22 -
Տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը
2026/03/11/ 13:31 -
Էներգետիկայի միջազգային գործակալությունը կարող է ռեկորդային ծավալի նավթ հանել ռազմավարական պահուստներից
2026/03/11/ 12:23 -
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը հրավիրվել է դիտորդական առաքելություն իրականացնելու ՀՀ ընտրություններին
2026/03/11/ 12:17 -
Թեյլոր Սվիֆթի կարողությունը հասել է 2 մլրդ դոլարի
2026/03/11/ 12:14 -
ԵՄ-ն կշարունակի Ուկրաինայի ֆինանսավորումը նույնիսկ վետոյի դեպքում․ Politico
2026/03/11/ 12:09 -
Երևանի օդի ջերմաստիճանի առանձնահատկությունները 2026թ. փետրվար-մարտին․ հետաքրքիր պատկեր
2026/03/11/ 12:07 -
2018-2025 թվականներին պետությանը վերադարձվել է շուրջ 291.7 մլրդ դրամի գույք և միջոցներ
2026/03/11/ 11:51 -
Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում վերջին 3 օրվա ընթացքում ռուսական ցորենի 2-րդ խմբաքանակը
2026/03/11/ 11:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 10, 2026 Թ․
30 տարի հայկական երազանքի ճանապարհով․ Ինեկոբանկը նշում է հոբելյանական տարեդարձը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 8, 2026 Թ.