ABNews

Apple Maps-ում Օնտարիո լիճը վերանվանվել է «Ամերիկա լիճ»

Լուրեր | 2026/09/02 18:09

Apple Maps-ում Օնտարիո լիճը վերանվանվել է «Ամերիկա լիճ»

Apple-ը իր քարտեզային ծառայության՝ Apple Maps-ի վեբ տարբերակում Օնտարիո լճի անվանումը փոխել է՝ այն նշելով որպես «Ամերիկա լիճ»։ Նոր անվանումը տեսանելի է միայն ԱՄՆ տարածքում գտնվող օգտատերերի համար։ Reuters-ի փոխանցմամբ՝ Apple-ը հաստատել է, որ ԱՄՆ-ի աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատվական համակարգում անվան փոփոխությունից հետո ամերիկացի օգտատերերը քարտեզներում կտեսնեն «Ամերիկա լիճ» անվանումը։

Օգոստոսի վերջին նույն փոփոխությունն արել էր նաև Google-ը․ Google Maps-ում Օնտարիո լիճը ԱՄՆ օգտատերերի համար նույնպես ներկայացվում է որպես «Ամերիկա լիճ»։ Օնտարիո լիճը Հյուսիսային Ամերիկայի հինգ Մեծ լճերից մեկն է և գտնվում է ԱՄՆ-ի ու Կանադայի սահմանին։ Նրա մակերեսը մոտ 19 հազար քառակուսի կիլոմետր է, իսկ միջին խորությունը՝ 86 մետր։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը