ABNews

Apple-ը կրճատում է ավելի քան 200 աշխատատեղ՝ Siri-ի և Vision Pro-ի թիմերից

Լուրեր | 2026/08/22 21:09

Apple-ը կրճատում է ավելի քան 200 աշխատատեղ՝ Siri-ի և Vision Pro-ի թիմերից

Ամերիկյան Apple կորպորացիան ավելի քան 200 աշխատատեղ կկրճատի ձայնային օգնական Siri-ի, արհեստական բանականության (ԱԲ) և Vision Pro խառը իրականության սաղավարտի ստորաբաժանումներում։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ կրճատումները հավասարապես կբաշխվեն Vision Pro-ի և ծրագրային ապահովման թիմերի միջև

Ամերիկյան Apple կորպորացիան ավելի քան 200 աշխատատեղ կկրճատի ձայնային օգնական Siri-ի, արհեստական բանականության (ԱԲ) և Vision Pro խառը իրականության սաղավարտի ստորաբաժանումներում։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ կրճատումները հավասարապես կբաշխվեն Vision Pro-ի և ծրագրային ապահովման թիմերի միջև։

Siri-ի թիմում փոփոխությունները պայմանավորված են նոր տեխնոլոգիական հիմքով և ԱԲ ֆունկցիաների ներդրմամբ, ինչը պահանջում է այլ հմտություններով մասնագետների։ Միաժամանակ, Apple-ը վերակազմավորում է ԱԲ ներդրման համար պատասխանատու ստորաբաժանումը, քանի որ ընկերության շատ թիմեր սկսել են ինքնուրույն կիրառել այդ տեխնոլոգիաները։

Ինչ վերաբերում է Vision Pro-ին, ընկերությունը գրեթե ամբողջությամբ կփակի խաղեր ստեղծող թիմը և կկրճատի 3D-տեսանյութերի սեփական արտադրությունը՝ գործընթացի թանկարժեք լինելու և սաղավարտի սահմանափակ պահանջարկի պատճառով։ Ընկերությունը խոստանում է ստեղծել նոր հաստիքներ և աշխատակիցներին առաջարկել այլ պաշտոնների անցնելու հնարավորություն։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը