Apple-ի տնօրենը կփոխվի
Լուրեր |
Apple-ի տնօրենը կփոխվի
Apple-ը հայտարարել է գլխավոր տնօրենի փոփոխության մասին։ Սեպտեմբերի 1-ից այդ պաշտոնը կզբաղեցնի Ջոն Թերնուսը։
Թիմ Կուկը, որ 2011 թվականին Սթիվ Ջոբսի հրաժարականից հետո ղեկավարել է ընկերությունը, կդառնա տնօրենների խորհրդի գործադիր նախագահ։
«Ջոն Թերնուսը, ում 25-ամյա ներդրումը Apple-ում անգնահատելի է, ամենահարմար մարդն է ընկերությունը ղեկավարելու համար»,- ասել է Կուկը։
65-ամյա Կուկը Apple է եկել 1998 թվականին։ Նրա ավելի քան 14-ամյա ղեկավարության ընթացքում ընկերության կապիտալիզացիան աճել է 350 մլրդ դոլարից մինչև 4 տրլն դոլար, իսկ եկամուտը՝ 108 մլրդ դոլարից (2011 թվական) մինչև 416 մլրդ դոլար անցյալ ֆինանսական տարում։
Կուկի օրոք Apple-ը թողարկել է Apple Watch-ը, AirPods-ը և Apple Vision Pro-ն, ինչպես նաև գործարկել է iCloud, Apple Pay, Apple TV և Apple Music ծառայությունները։
50-ամյա Ջոն Թերնուսը Apple-ի ավագ փոխնախագահն է՝ սարքավորումների մշակման գծով։ Նա ընկերությանը միացել է 2001 թվականին և կարևոր դեր է խաղացել Mac համակարգիչների վաճառքների վերականգնման գործում, որոնք վերջին տարիներին էապես մեծացրել են իրենց շուկայական մասնաբաժինը։
Թերնուսը 2021 թվականից ղեկավարում է սարքավորումների ինժեներական ստորաբաժանումը և 25 տարի է՝ զբաղվում է Apple-ի արտադրանքի մշակմամբ։ Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ հենց նա է համարվում Կուկի հավանական հաջորդը։
Թերնուսը նույն տարիքում է, ինչ Կուկն էր, երբ նա Սթիվ Ջոբսից ստանձնեց գլխավոր տնօրենի պաշտոնը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Աշխարհի խոշորագույն բնական գազ արտադրող երկրների վարկանիշը. որ երկիրն է առաջատար
2026/04/21/ 11:21 -
Իրանը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին՝ իրանական նավի առգրավման վերաբերյալ
2026/04/21/ 11:19 -
Դատարանը անվավեր է ճանաչել հողամասի առուվաճառքի պայմանագիրը, սահմանվել է բռնագանձում
2026/04/21/ 11:16 -
«Արմավիր» ՔԿՀ-ում այցելուն ձերբակալվել է՝ թմրամիջոցի կասկածանքով
2026/04/21/ 11:14 -
Apple-ում սպասվում է պատմական փոփոխություն․ Թիմ Քուկը հեռանում է գլխավոր տնօրենի պաշտոնից․ ով կփոխարինի նրան
2026/04/21/ 10:34 -
Ռուբեն Վարդանյանը դիմել է ՄԻՊ-ին՝ բարձրացնելով Բաքվում պահվող հայերի իրավունքների հարցը
2026/04/21/ 10:30 -
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք
2026/04/21/ 10:15 -
Ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին․ ՆԳՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
2026/04/21/ 09:56 -
Մեքսիկայում կրակել են զբոսաշրջիկների վրա. կան վիրավորներ ու զոհ
2026/04/21/ 09:51 -
Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ
2026/04/21/ 09:48
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՀԳՀՄ–ն` կամուրջ պետության և բիզնեսի միջև
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 19, 2026 Թ.