Չինաստանից Հայաստան ներմուծվող որոշ ապրանքների համար հակագնագցման տուրք սահմանվեց
Լուրեր |
Որոշմամբ նախատեսվում է 2026 թվականի հունվարի 18-ից մինչև 2031 թվականի հունվարի 18-ը կիրառել հակագնագցման տուրք՝ տարեկան 700 տոննա ծավալի շրջանակում։
ՀՀ կառավարությունը ապրիլի 2-ի նիստում հաստատել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումը՝ Չինաստանից ԵԱՏՄ տարածք ներմուծվող գրաֆիտացված էլեկտրոդների նկատմամբ հակագնագցման տուրքի կիրառման վերաբերյալ։
Որոշմամբ նախատեսվում է 2026 թվականի հունվարի 18-ից մինչև 2031 թվականի հունվարի 18-ը կիրառել հակագնագցման տուրք՝ տարեկան 700 տոննա ծավալի շրջանակում։
Կարգավորումը վերաբերում է Չինաստանի ծագում ունեցող գրաֆիտացված էլեկտրոդներին, որոնք օգտագործվում են էլեկտրական աղեղային վառարաններում՝ մետաղների և համաձուլվածքների հալեցման գործընթացում։
Միաժամանակ նախատեսվում է բացառություն․ հակագնագցման տուրքը չի կիրառվի Liaoning Dantan New Materials Co., Ltd. ընկերության արտադրանքի նկատմամբ՝ պայմանով, որ ներկայացված լինի արտադրողի հավաստագիր՝ պատշաճ ձևակերպմամբ։
Հակագնագցման միջոցառումները կիրառվում են այն դեպքերում, երբ ներմուծվող արտադրանքը շուկայում առաջարկվում է ցածր գներով՝ ազդելով մրցակցության պայմանների վրա։
Տվյալ որոշումը նպատակ ունի կարգավորել շուկայի մրցակցային միջավայրը և պաշտպանել արտադրական շղթաների կայունությունը ԵԱՏՄ տարածքում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/27 20:20
Ապրիլի 27-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/27 19:19
Ապրիլի 27-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 27-ի կարևոր լուրերը
2026/04/27/ 20:20 -
Ապրիլի 27-ի բիզնես լուրերը
2026/04/27/ 19:19 -
Gucci-ն վերաթողարկում է 90-ականների խորհրդանշական վերնաշապիկը. հայտնի է արժեքը
2026/04/27/ 18:10 -
Մոսկվայում հայտարարվել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ
2026/04/27/ 17:54 -
Հայաստանն ու Ադրբեջանը ՀՆԱ-ի համեմատ ամենաբարձր ռազմական ծախսերն ունեցող երկրների շարքում են
2026/04/27/ 17:51 -
Վանաձորի ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցի փոխանցման փորձ
2026/04/27/ 16:33 -
Մեկ շաբաթում՝ 502 դեպք․ ՆԳՆ 112 կենտրոնի տվյալները
2026/04/27/ 16:30 -
Միլիարդատերերի բունկեր․ որքան է կազմում տարեկան վճարը
2026/04/27/ 16:27 -
Հորմուզի նեղուցով անցել է շուրջ 7 նավ՝ ցածր ակտիվության ֆոնին
2026/04/27/ 16:26 -
Լոնդոնում պատրաստվել է ռեկորդային երկարությամբ տիրամիսու
2026/04/27/ 16:24
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 27, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 27, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 26, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 25, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 24, 2026 Թ․