ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է իրեն կալանավորելու միջնորդությունը:
Նշենք, որ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան:
Ըստ մեղադրանքի՝ նախարարն իր տեղակալի միջոցով գնման գործընթացում ապահովել է «Սիներջի» ընկերության հաղթանակը, որի հետ կապ է ունեցել ինչպես անձամբ, այնպես էլ՝ միջնորդավորված:
Այս գործը դատաքննության փուլում է:

