ABNews

Անօրինական հրաձգարանի գործունեություն է կասեցվել, առգրավվել՝ մեծաքանակ զենք-զինամթերք (տեսանյութ)

Լուրեր | 2026/08/20 15:36

Անօրինական հրաձգարանի գործունեություն է կասեցվել, առգրավվել՝ մեծաքանակ զենք-զինամթերք (տեսանյութ)

Եղվարդ քաղաքում գործող հրաձգարանում, որն առաջին հայացքից օրինական գործունեություն էր իրականացնում, ոստիկանությունը մեծաքանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերել, տեղեկացնում են ՆԳՆ-ից:

ՆԳՆ ՔՈԳՎ Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ կազմակերպությունը, առանց համապատասխան թույլտվության, հրաձգության պարապմունքներ է անցկացրել և այցելուներին տրամադրել ապօրինի պահվող զենք-զինամթերք։

Տեղեկությունը ստուգելու արդյունքում պարզվել է, որ Եղվարդի 51-ամյա բնակիչը տևական ժամանակ հրաձգարանի այցելուներին տրամադրել է ապօրինի պահվող զենք-զինամթերք։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննչական կոմիտեի ծառայողների հետ համատեղ իրականացված խուզարկության արդյունքում հրաձգարանի տարածքում հայտնաբերվել են ինքնաձիգներ, որսորդական հրացաններ, լիցքավորված ատրճանակ, տարբեր տեսակի և տրամաչափի 2210 փամփուշտ, հակահետևակային ականներ, մարտական գլխիկներով ականանետեր և այլ զինամթերք։

Դեպքի առթիվ Եղվարդի 51-ամյա բնակիչը և ևս մեկ անձ ձերբակալվել են։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը