·
Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի
զուտ ակտիվները գերազանցել են ռեկորդային 700 մլրդ ՀՀ դրամը
·
Կառավարման շնորհիվ ապահոված
եկամուտը կազմել է 25.4% (2025թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ)
Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը 2025թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ
գրանցել է կառավարման ներքո ակտիվների ռեկորդային ծավալ՝ 713.9 միլիարդ ՀՀ դրամ, որից
181 մլրդ ՀՀ դրամը կամ 25.4%-ը կառավարման շնորհիվ ապահովված եկամուտն է։
Ընկերության կողմից կառավարվող հավասարակշռված, պահպանողական
և կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդերին միացած մասնակիցների քանակը 550,474 է:
Այս ձեռքբերումը ևս մեկ անգամ վկայում է Ամունդի-Ակբայի նկատմամբ
կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների բարձր վստահության մասին։ Ընկերությունը
հավատարիմ է իր հիմնական առաքելությանը՝ ձևավորել որակյալ ներդրումային պորտֆել՝ կատարելով
երկարաժամկետ ներդրումներ ռիսկի ընդունելի մակարդակում։
Ֆոնդերի ներդրումները
Ֆոնդերը դիվերսիֆիկացված են տարբեր ներդրումային ակտիվներում
և տարբեր տարածաշրջաններում, որոնք ներառում են ինչպես անուղղակի, այնպես էլ ուղղակի
ներդրումներ։
Հոկտեմբերի վերջի դրությամբ ֆոնդերի 62.2%-ը (443.8 մլրդ) ներդրված
է Հայաստանում, մասնավորապես՝ ՀՀ պետական պարտատոմսերում, բաժնետոմսերում, բանկային
ավանդներում, կորպորատիվ պարտատոմսերում, մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդում և դրամական
շուկայի գործիքներում։
Արտասահմանյան ներդրումները կատարվում են տարբեր տարածաշրջանային
շուկաներում, այդ թվում՝ Հյուսիսային Ամերիա (21.2%), Եվրագոտի (7.6%), ԵՄ առանց Եվրագոտու
(1.6%), Զարգացող երկրներ (5.1%), ասիական երկրներ (1.3%) և այլն։ Ընդհանուր առմամբ
ֆոնդերի 37.8%-ը կազմում են արտասահմանյան ներդրումները։
Ամունդի-Ակբայի
կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների և եկամտաբերության վերաբերյալ
2025թ․3-րդ եռամսյակի ցուցանիշներին կարող եք ծանոթանալ կից հղմամբ`
https://amundi-acba.am/hy/article/investments-and-performance-q3-2025:
Ամունդի-Ակբա
Ասեթ Մենեջմենթի մասին
Ամունդի-Ակբա
Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը կառավարում է երեք պարտադիր կուտակային
կենսաթոշակային ֆոնդ՝ 2025թ․ հոկտեմբերի 31-ի դրությամբ
կառավարման ներքո ունենալով շուրջ 714 մլրդ դրամ ակտիվներ։
Ընկերության
բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է
ավելի քան 2.3 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով 2025թ․սեպտեմբերի
30-ի դրությամբ, և Ակբա Բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից
է, ներկայացված է երկրի ամբողջ տարածքում, ունի 66 մասնաճյուղ։

