Amnesty International-ը Ռուբեն Վարդանյանի դատավճիռը «արդարադատության ծաղր» է անվանել
Լուրեր |
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հայտարարություն է տարածել Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտելու վճռի վերաբերյալ։
Կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Սթրաթերսը նշել է, որ մինչև Լեռնային Ղարաբաղի (Արցախ)՝ 2023 թվականին ադրբեջանական ուժերի կողմից գրավումը տարածաշրջանում դերակատարում ունեցած 16 էթնիկ հայ առաջնորդների դատապարտումները «արդարադատության իսկական ծաղր են»։
«Այն փաստը, որ Ռուբեն Վարդանյանը և մյուսները՝ իր պես քաղաքացիական մի քանի անձինք, դատվել են ռազմական դատարանում, ինքնին լուրջ մտահոգություններ է առաջացնում և անհամատեղելի է արդար դատաքննության սկզբունքների հետ», — նշել է Սթրաթերսը։
Amnesty International-ի գնահատմամբ՝ տասնամյակներ շարունակ հակամարտությունից տուժածները՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, արժանի են ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման և չկրկնվելու երաշխիքների, մինչդեռ այս դատավճիռները, ըստ կազմակերպության, վիրավորանք են միջազգային իրավունքով արգելված հանցագործությունների զոհերի համար։
Կազմակերպությունը նաև ընդգծել է, որ Ռուբեն Վարդանյանի և մյուս ամբաստանյալների դատավարությունները անցկացվել են փաստացի փակ ձևաչափով։ Մեղադրանքները հիմնված են եղել ապացույցների վրա, որոնք ներկայացվել են մեղադրյալներին իրենց համար անհասկանալի լեզվով և պատշաճ կերպով չեն թարգմանվել։
Ըստ Amnesty International-ի՝ միայն Վարդանյանին առաջադրված ավելի քան 40 մեղադրանքները, այդ թվում՝ «ահաբեկչություն»-ը և «մարդկության դեմ հանցագործություններ»-ը, դատավարության ընթացքում հրապարակային ձևով չեն բացահայտվել։
Կազմակերպությունը հայտնել է, որ Ադրբեջանի իշխանություններից պահանջել է տեղեկատվություն դատավարության և ապացույցների վերաբերյալ, սակայն պատասխան չի ստացել։
Amnesty International-ը կոչ է արել Ադրբեջանին կատարել իր պարտավորությունները մարդու իրավունքների միջազգային իրավունքի համաձայն և ապահովել, որ բոլոր մեղադրվողները դատապարտվեն միջազգային իրավունքի և արդար դատավարության չափանիշներին լիարժեք համապատասխանությամբ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/15 20:00
Ապրիլի 15-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/04/15 19:19
Ապրիլի 15-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2026/04/15 17:34
Եվրոպան քննարկում է «Եվրոպական ՆԱՏՕ» ստեղծելու հարցը
Ներկայումս քննարկվում են գործնական հարցեր։
-
Ապրիլի 15-ի կարևոր լուրերը
2026/04/15/ 20:00 -
Ապրիլի 15-ի բիզնես լուրերը
2026/04/15/ 19:19 -
Հաջողությունը սկսվում է պատասխանատվությունից․ ինչպես գործել, երբ ամբողջ թիմը քեզ է նայում
2026/04/15/ 18:33 -
Եվրոպան քննարկում է «Եվրոպական ՆԱՏՕ» ստեղծելու հարցը
2026/04/15/ 17:34 -
Մոլդովան 2027 թվականի ապրիլին դուրս կգա ԱՊՀ-ից
2026/04/15/ 17:32 -
Կենսաթոշակների մակարդակը գերազանցել է նվազագույն սպառողական զամբյուղը․ վարչապետ
2026/04/15/ 17:11 -
ՀՀ օդային տարածքում արգելվում են ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքները․ հայտնի են ժամկետներն ու պատճառները
2026/04/15/ 16:43 -
Իրանի հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 399 ամերիկացի զինծառայող
2026/04/15/ 16:39 -
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ունի նաև պարտադիր իրավական ուժ․ վարչապետ
2026/04/15/ 15:26 -
Իրանի շրջափակման հետևանքները՝ Հայաստանի համար․ CNN-ի վերլուծությունը
2026/04/15/ 14:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․
ՓՈՂ NEWS․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
Աթենք․ վստահության հասցե․ արտադրամասից ցուցափեղկ՝ վստահության շղթա