ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի դաշնային շրջանային դատարանը որոշել է կասեցնել օտարերկրյա լրագրողների, ուսանողների և փոխանակման ծրագրերի մասնակիցներին վիզաների տրամադրման նոր կանոնների ուժի մեջ մտնելը՝ մինչև դատական գործընթացի ավարտը։
Հայցը ներկայացրել է The Presidents Alliance on Higher Education and Immigration ոչ առևտրային կազմակերպությունը, որի կազմում ընդգրկված են շուրջ 600 քոլեջներ և համալսարաններ։ Պատասխանող կողմը ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունն է։
Դատավոր Դենիս Սեյլորը որոշել է հետաձգել նոր կանոնների ուժի մեջ մտնելու ժամկետը։
Հուլիսին ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին օտարերկրյա լրագրողների, ուսանողների և փոխանակման ծրագրերի մասնակիցների համար վիզաների տրամադրման կարգը վերանայելու մասին՝ երկրում գտնվելու ժամկետը սահմանելով 240 օր։ Չինաստանի քաղաքացիների համար նախատեսվում էր 90-օրյա ժամկետ։


