Ինչ է տեղի ունեցել․ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը New York Post թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի հետ Միացյալ Նահանգների հակամարտությունն առաջիկա երկու ամսվա ընթացքում կանցնի որակապես այլ փուլ, փոխանցում է «Արմենպրես»-ը։
Ինչու է դա կարևոր․ Վենսի խոսքով՝ Վաշինգտոնն արդեն ավարտել է հակամարտության առաջին փուլը, որի նպատակն Իրանի միջուկային ծրագրի և զինված ուժերի ոչնչացումն էր։ Երկրորդ փուլի հիմնական նպատակն է լինելու թույլ չտալ Թեհրանի վերականգնումը։
Գործողությունների փուլերը․
Առաջին փուլ (իրականացված)․ Իրանի միջուկային ծրագրի և զինված ուժերի կարողությունների ոչնչացում։
Երկրորդ փուլ (սպասվող)․ Երաշխավորել, որ Թեհրանը չի կարողանա վերականգնվել, և ապահովել գլոբալ կայունության մակարդակը։
Սպասվող հանգուցալուծումը․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի հետ հակամարտությունը կավարտվի նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։


