ABNews

ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նավթային պահուստների մի մասի նկատմամբ վերահսկողությունը պետք է երաշխավորի Չինաստանի շահերի պահպանումը. ՉԺՀ ԱԳՆ

Միջազգային անցուդարձ | 2026/09/01 13:44

ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նավթային պահուստների մի մասի նկատմամբ վերահսկողությունը պետք է երաշխավորի Չինաստանի շահերի պահպանումը. ՉԺՀ ԱԳՆ

ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նավթային պահուստների մի մասի նկատմամբ վերահսկողությունը պետք է երաշխավորի Չինաստանի շահերի պահպանումը: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։

«Չինաստանն ի գիտություն է ընդունել համապատասխան տեղեկատվությունը։ Երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությունը պետք է իրականացվի հավասարության սկզբունքներով, հաշվի առնելով փոխադարձ շահերը և փոխադարձ օգուտը», - հայտնել է նա ճեպազրույցում՝ մեկնաբանելով Վենեսուելայի նավթային պաշարների նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը:

Ինչպես հստակեցրել է չինացի դիվանագետը, Պեկինն անշեղորեն հանդես է գալիս այն բանի օգտին, որ միջպետական հարաբերությունների կարգավորումն իրականացվի ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին համապատասխան։

«Միևնույն ժամանակ, ես կցանկանայի ընդգծել, որ Չինաստանի և Վենեսուելայի միջև համագործակցությունը պաշտպանված է միջազգային իրավունքով և երկու երկրների օրենսդրությամբ։ Վենեսուելայում Չինաստանի օրինական իրավունքներն ու շահերը պետք է երաշխավորվեն»,- ընդգծել է Գո Ցզյակունը:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր վենեսուելական կողմի հետ գործարքի կնքման մասին, որը նախատեսում է ԱՄՆ-ի վերահսկողության տակ անցնել Վենեսուելայի հաստատված նավթային պահուստներից ավելի քան 65 միլիարդ բարելի անցումը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը