ԱՄՆ-ը մտադիր է համակարգված կերպով պատժամիջոցներ կիրառել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր աջակցություն են ցուցաբերում Իրանին, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը:
«Մենք բոլորս ցանկանում ենք, որ այս հակամարտությունն ավարտվի, և դրան վերջ դնելու ամենաարագ ճանապարհն այն է, որ ոչ ոք որևէ աջակցություն չցուցաբերի Իրանին: Մենք համակարգված կերպով բացահայտելու և չեզոքացնելու ենք յուրաքանչյուր նման անբարեխիղճ մասնակցի», - Fox News հեռուստաալիքին ասել է Բեսենթը:
Բեսենթը հավելել է, որ ԱՄՆ-ն արդեն պատժամիջոցներ է սահմանել Դուբայում եգիպտական բանկի մասնաճյուղերի նկատմամբ, որոնք, իբր, 2025 թվականից ի վեր Իրանին տրամադրել են ավելի քան 1,8 միլիարդ դոլար:


