«Մեր երկիրը նորից հաղթում է։ Եվ հիմա մենք նույնիսկ չգիտենք, թե ինչ անել դրա հետ։ Մարդիկ ինձ հարցեր են տալիս և ասում.
«Խնդրում ենք, պարոն նախագահ, մենք այնքան հաճախ ենք հաղթում, որ չգիտենք՝ ինչ անել դրա հետ։ Որովհետև, երբ դուք չկայիք, մենք անընդհատ տանուլ էինք տալիս, իսկ հիմա մենք հաղթում ենք»»,- ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ ինքը քաղաքացիներին կոչ է անում շարունակել «ավելի շատ հաղթել, քան նախկինում»։
Թրամփը նախկինում ևս բազմիցս օգտագործել է «հաղթելու» թեմատիկան իր հրապարակային ելույթներում՝ այն ներկայացնելով որպես իր քաղաքականության հաջողության խորհրդանիշ։

