ABNews

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Միջազգային անցուդարձ | 2026/09/09 11:02

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Հորմուզի նեղուցի ջրերը միջազգային են, և որևէ պետություն չի կարող վճար սահմանել այս ծովային ճանապարհից օգտվելու համար։

Այս մասին հայտարարել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի բին Ահմեդ ալ-Զեյուդին։

«Միջազգային ջրային ուղիները պետք է զերծ մնան ցանկացած տեսակի սահմանափակումներից կամ վճարներից։ Ոչ մի երկիր չի տիրապետում Հորմուզի նեղուցին, և ոչ մի երկիր չպետք է որոշի, թե ով կարող է կամ չի կարող անցնել այնտեղով», - նախարարի խոսքը մեջբերում է The National-ը։

Նա հավելել է, որ ԱՄԷ-ն չի կարող թույլ տալ, որ այլ երկրներ սահմանափակումներ մտցնեն Էմիրությունների առևտրի նկատմամբ՝ ընդգծելով, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը «անընդունելի է Էմիրությունների համար», և այդպես այն պետք է ընկալեն նաև Պարսից ծոցի բոլոր երկրները։

Ավելի վաղ Իրանը սպառնացել էր ամբողջությամբ շրջափակել Հորմուզի նեղուցի ողջ տարածքը՝ ի պատասխան Վաշինգտոնի տնտեսական ճնշման։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը