ABNews

ԱՄԷ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա

Միջազգային անցուդարձ | 2026/08/31 14:55

ԱՄԷ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա

Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իրանի գիշերային հարվածը երկրի տարածքին՝ այն որակելով որպես վտանգավոր էսկալացիա։

«ԱՄԷ-ն վճռականորեն դատապարտում  է անօդաչու թռչող սարքի միջոցով երկրի դեմ իրանական ագրեսիան։ Սա ներկայացնում է վտանգավոր էսկալացիա, որն ուղղված է երկրի ինքնիշխանության, անվտանգության և կայունության դեմ», - նշվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Գերատեսչությունում ընդգծել են, որ ԱՄԷ-ն իրեն իրավունք է վերապահում համարժեք պատասխան տալ Իրանի գործողություններին։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը