Amazon.com Inc.-ը պլանավորում է մինչև 2027 թվականի ավարտը 1 միլիարդ եվրոյի ներդրում իրականացնել Բելգիայում, հայտնում է բելգիական L’Echo թերթը։ Այս խոշոր ներդրումն ուղղված է ընկերության լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև համագործակցության խորացմանը Bpost փոստային օպերատորի և տեղական փոքր ու միջին բիզնեսների (ՓՄՁ-ների) հետ։
Amazon-ի նպատակն է բարելավել մատակարարման շղթաները՝ ապահովելով պատվերների նույն օրվա ընթացքում առաքումը։ Ըստ Amazon-ի Բելգիայի և Նիդեռլանդների տնօրեն Էվա Ֆեյկտի՝ այս ներդրումը «կուժեղացնի Բելգիայի դիրքերը որպես տարածաշրջանային լոգիստիկ կենտրոն»։
Հաղորդվում է, որ այս պահին Amazon-ի աշխատակազմը Բելգիայում կազմում է շուրջ 400 մարդ, իսկ վերջին տասը տարիներին ընկերությունն արդեն իսկ ներդրել է մոտ 800 միլիոն եվրո։

