ԱԺ-ում կքննարկվի կառավարության ծրագրի 2025-ի կատարողականը

Սպասվում է, որ վարչապետի ելույթը կունենա նաև քաղաքական շեշտադրում՝ հաշվի առնելով նախընտրական շրջանը։

Այս շաբաթ Ազգային ժողովի հերթական նիստում կներկայացվի ՀՀ կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման արդյունքների մասին հաշվետվությունը։

Խորհրդարան են այցելելու կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Մինչ այս խորհրդարանական հանձնաժողովներում արդեն տեղի են ունեցել ոլորտային քննարկումներ, որոնց ընթացքում նախարարներն ու գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են իրենց գործունեության հաշվետվությունները։

Սպասվում է, որ վարչապետի ելույթը կունենա նաև քաղաքական շեշտադրում՝ հաշվի առնելով նախընտրական շրջանը։