ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
Լուրեր |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ստացել է 19 քաղաքական ուժի հայտ, որոնցից 2-ը դաշինք են, 17-ը՝ կուսակցություն։
ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանի փոխանցմամբ՝ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը լրացել է ապրիլի 23-ին՝ ժամը 18:00-ին։
Փաստաթղթեր ներկայացրած ուժերի թվում են ինչպես գործող, այնպես էլ նորաստեղծ քաղաքական միավորներ։ Սեդա Ղուկասյանը ներկայացրեց փաստաթղթեր ներկայացրած քաղաքական ուժերին։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,
ԲՀԿ-ն,
Հայաստանի շնորհապետական կուսակցությունը,
«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունը,
«Ուժեղ Հայաստան» դաշինքը,
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը,
«Միասնության թևեր» կուսակցությունը,
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը,
Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցությունը,
«Հայաստան» դաշինքը,
Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը,
Հայ ազգային կոնգրեսը,
«Նոր ուժ» կուսակցությունը,
«Հանրապետություն» կուսակցությունը,
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը,
Ռեֆորմիստների կուսակցությունը,
«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունը,
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը,
«Հանուն հանրապետության» ժողովրդավարների պաշտպանների կուսակցությունը
Հաջորդ փուլում՝ մինչև մայիսի 3-ը, ԿԸՀ-ն կկատարի ընտրական ցուցակների գրանցումը, որից հետո պարզ կլինի ընտրություններին մասնակցելու իրավունք ստացած ուժերի վերջնական ցանկը։
Պաշտոնական ցուցակները կհրապարակվեն մինչև մայիսի 6-ը ԿԸՀ կայքում։
Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ ընտրական գործընթացը մտնում է կազմակերպչական փուլ՝ հայտերի ընդունումից անցնելով գրանցման և քարոզչության փուլերին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/23 19:19
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Իրանը պատկերացում չունի, թե ով է իր առաջնորդը․ Թրամփ
2026/04/23/ 19:32 -
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
2026/04/23/ 19:19 -
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
2026/04/23/ 18:48 -
Ինչ արժեքներ ես կրում աշխատանքի մեջ․ սկզբունքներ՝ ինքդ քեզ չկորցնելու համար
2026/04/23/ 18:11 -
Անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք՝ 42 հազար դոլարի դիմաց
2026/04/23/ 18:10 -
ԱՄՆ-ում բենզինի միջին գինը բարձրացել է
2026/04/23/ 17:57 -
Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank
2026/04/23/ 17:49 -
ԵՄ-ն սահմանել է Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի օգտագործման պայմանները
2026/04/23/ 16:59 -
Մերձավոր Արևելքի լարվածությունը նվազեցրել է եվրոգոտու արտադրությունը և բարձրացրել գները
2026/04/23/ 16:56 -
Դատարանը երկու ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի կալանքը
2026/04/23/ 16:53
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․