Հայաստանի Ազգային ժողովի հունվարի 21-ի նիստում պատգամավորները առաջին ընթերցմամբ հաստատել են գործող օրենսդրության մեջ փոփոխություններ և լրացումներ նախատեսող մի շարք օրինագծեր։
Մասնավորապես, առաջին ընթերցմամբ ընդունվել են՝
-
Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը,
-
Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը,
-
«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը,
-
«Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը,
-
ինչպես նաև Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Քվեարկություններից հետո Ազգային ժողովի նիստը ընդմիջվել է մինչև ժամը 16:30, որից հետո պատգամավորները նախատեսում են հանդիպում ունենալ Կառավարության անդամների հետ՝ ուղղելով իրենց հետաքրքրող հարցերը։

