ABNews

ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել

Լուրեր | 2026/08/10 17:46

ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել

«Գերիների համար սա հիշեցում է, որ նրանք մոռացված չեն», - նշել էր Ռուբեն Վարդանյանի կինը, ով նույնպես ծրագրում է այդ պատվիրակության կազմում մեկնել Բաքու:

Արտգործնախարարությունը ադրբեջանական բանտում գերեվարված Ռուբեն Վարդանյանի կնոջը՝ Վերոնիկա Զոնաբենդին հանդիպման առաջարկ է փոխանցել՝ բանավոր, «Ազատությանը» փոխանցեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Ռուբեն Վարդանյանի կինն այսօր ավելի վաղ տեղեկացրել էր, թե կառավարությունից որևէ մեկը իր հետ կապ չի հաստատել, թեև այդ մասին հայտարարվել էր: ԱԳՆ-ից «Ազատությանը» պարզաբանեցին, որ Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկը մինչև այդ արդեն քննարկվել էր, փաստացի փոխանցվել վերջինիս հայտարարությունից հետո:

Հարցին, թե ԱԳՆ-ից կոնկրետ ով է հանդիպելու Վերոնիկա Զոնաբենդին, ԱԳՆ խոսնակը նշեց, որ «հանդիպումը կկազմակերպվի իրավասու գերատեսչությունների կողմից՝ համագործակցաբար»: «Ազատության» տեղեկություններով՝ այս պահին համաձայնեցվում են հանդիպման ժամկետները:

Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի կինն անցած հունիսին հայտարարեց մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային պատվիրակության այց Բաքու:

Նշելով, որ Հայաստանի քաղաքացիները տարիներ շարունակ զրկված են իրենց հարազատների հետ կանոնավոր, մարդասիրական անկախ կապից, Վերոնիկա Զոնաբենդը դիմել էր Ադրբեջանի օմբուդսմենին՝ խնդրելով ապահովել այդ պատվիրակության այցը Բաքու, կազմակերպել տեսակցություն Ումբակիի բանտում պահվող հայ բանտարկյալների հետ, ինչպես նաև նրանց փոխանցել ընտանիքների կողմից պատրաստված ծանրոցներ, լուսանկարներ, նամակներ:

«Գերիների համար սա հիշեցում է, որ նրանք մոռացված չեն», - նշել էր Ռուբեն Վարդանյանի կինը, ով նույնպես ծրագրում է այդ պատվիրակության կազմում մեկնել Բաքու:

Անցած ամիս Վարդանյանի կինը Բաքու կատարելիք այցի առնչությամբ 2 անգամ նամակներ էր ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի օմբուդսմենին:

Սաբինա Ալիևայից Վերոնիկա Զոնաբենդը խնդրել էր «աջակցել Ումբակիի քրեակատարողական համալիրում պահվող հայ բանտարկյալների տեսակցության կազմակերպմանը, որոշակիացնել այցի հնարավոր ձևաչափը, ընտանիքների կողմից փոխանցվող ծանրոցների հանձնման կարգը, ինչպես նաև պատվիրակության անդամների անվտանգ մուտքի, գտնվելու և անխոչընդոտ ելքի պայմանները»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանից Վարդանյանի կինը խնդրել էր «նշանակել նախաձեռնության համակարգման համար պատասխանատու անձի և ապահովել այցի նախապատրաստման համար անհրաժեշտ դիվանագիտական ու գործնական աջակցությունը»։ Հուլիսի 30-ին ուղարկված այս նամակից 10-ն օր անց, փաստորեն, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կապ է հաստատել է Վերոնիկա Զոնաբենդի հետ:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը