ABNews

Աղքատության մակարդակը նվազել է 2 տոկոսային կետով. Ֆինանսների նախարար

Լուրեր | 2026/06/16 11:17

Աղքատության մակարդակը նվազել է 2 տոկոսային կետով. Ֆինանսների նախարար

Հայաստանում արձանագրվել է սոցիալ-տնտեսական ցուցանիշների նշանակալի բարելավում, որն արտահայտվել է ինչպես աղքատության կրճատմամբ, այնպես էլ բնակչության իրական եկամուտների աճով։ Այս մասին Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Աղքատության և գործազրկության կրճատումը

Ըստ նախարարի ներկայացրած տվյալների՝ 2024 թվականին աղքատության ցուցանիշը նվազել է 2 տոկոսային կետով, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 0,5 տոկոսային կետով: Ավելի երկարաժամկետ կտրվածքով՝ 2021 թվականի համեմատությամբ, պատկերն էլ ավելի ընդգծված է. աղքատության մակարդակը կրճատվել է 4.8 տոկոսային կետով, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 0.9 տոկոսային կետով։

Դրական տեղաշարժեր կան նաև աշխատաշուկայում։ Գործազրկության մակարդակը նվազել է 0.6 տոկոսային կետով՝ կազմելով 12.8%: Եթե համեմատենք 2021 թվականի հիմնային տարվա հետ, ապա գործազրկության մակարդակը ընդհանուր առմամբ նվազել է 2.7 տոկոսային կետով, իսկ վարձու աշխատողների թվաքանակն աճել է 22.4%-ով:

Եկամուտների աճ և իրական գնողունակություն

Վահե Հովհաննիսյանը հատուկ ուշադրություն է դարձրել աշխատավարձերի և սպառողական գների հարաբերակցությանը, ինչը բնակչության իրական կենսամակարդակի գլխավոր հայելին է.

«2021 թվականի համեմատությամբ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 48.6%-ով։ Միևնույն ժամանակ, սպառողական գները աճել են շատ ավելի համեստ տեմպով՝ 14.8%-ով, ինչը նշանակում է, որ իրական արտահայտությամբ միջին աշխատավարձն աճել է շուրջ 30%-ով»,- պարզաբանել է գլխավոր ֆինանսիստը:

Նախարարը հավելել է, որ միջին աշխատավարձի այս աճը զուգորդվել է աշխատանքի արտադրողականության բարձրացմամբ, ինչը խոսում է տնտեսական աճի որակական և կայուն բնույթի մասին։ Աշխատավարձի առավել բարձր աճեր են արձանագրվել գյուղատնտեսության, վարչական ծառայությունների և փոխադրումների (լոգիստիկայի) ոլորտներում:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը