«Ագարակ» պետական անցման կետում կանխվել է ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը (տեսանյութ)
Լուրեր |
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և մաքսային իրավախախտումների դեմ՝ կանխելով հարկային չարաշահումները, որոնք վնասում են պետության և օրինապահ գործարար համայնքի շահերը։
Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից «Ագարակ» մաքսային անցման կետ ժամանած բեռնատար տրանսպորտային միջոցը ենթարկվել է մաքսային զննության: Ռենտգեն զննող սարքավորման միջոցով ստացած պատկերների ուսումնասիրության արդյունքում մաքսային ծառայողների մոտ կասկած է առաջացել, որ բեռնատարում առկա է ծխախոտային արտադրանքի խոշոր խմբաքանակ: ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության թիվ 14 բաժնի աշխատակիցները զննության արդյունքում տարբեր թաքստոցներից` վարորդի գլխավերևի դարակներից, բեռնատարի կցորդիչի պահեստամասերի համար նախատեսված աջ և ձախ պահոցներից, բեռնատարում առկա ներքնակից հայտնաբերել են 18520 տուփ չհայտարարագրված տարբեր գրառումներով ծխախոտային արտադրանք:
Չհայտարարագրված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը կանխվել է: Հայտնաբերված ծխախոտները առգրավվել են: ՀՀ քաղաքացի Է.Վ-ի նկատմամբ, «Մաքսային կարգավորման մասին օրենքի» 316-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:
Հետագա ընթացքն ապահովելու նպատակով՝ դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչություն:
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ նման անօրինական գործողություններից և խուսափել չհայտարարագրված ապրանքների տեղափոխումից՝ պահպանելով մաքսային կանոնները և օրենքով սահմանված պահանջները։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Թուրքական բրենդները լքում են ռուսական շուկան
2026/04/13/ 16:39 -
Dolce & Gabbana-ն նոր գլխավոր տնօրեն ունի
2026/04/13/ 16:36 -
Մեկ ամսում հայտնաբերվել է 124 հեռախոս և թմրամիջոցների նմանվող նյութեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` մարտի հաշվետվությունը
2026/04/13/ 16:09 -
Չեմ վախենում և կշարունակեմ խոսել պատերազմի դեմ. Լևոն XIV
2026/04/13/ 15:58 -
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկում են սննդամթերքի արտահանման ընդլայնումը
2026/04/13/ 15:57 -
Telegram-ի այլընտրա՞նք․ ինչպես են հաղորդակցվում օգտատերերը սահմանափակումների ֆոնին
2026/04/13/ 15:52 -
Կադաստրի կոմիտեի անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվել
2026/04/13/ 14:57 -
Հայաստանը դուրս է գալիս շրջափակումից՝ TRIPP նախագծի շնորհիվ․ վարչապետ
2026/04/13/ 14:54 -
«Ագարակ» պետական անցման կետում կանխվել է ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը (տեսանյութ)
2026/04/13/ 13:57 -
Իրանի տարածքով նոր տրանսպորտային միջանցք է գործարկվել
2026/04/13/ 13:55
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Ակբա Լիզինգը հատուկ առաջարկներ է ներկայացնում Leasing Expo 2026-ին