Ավստրալիայում 16 տարեկանից ցածր երեխաների համար սոցցանցերի արգելքից հետո անջատվել է առնվազն 4.7 մլն օգտահաշիվ
Լուրեր |
Արգելքը վերաբերում է Facebook-ին, Instagram-ին, TikTok-ին, X-ին, YouTube-ին, Snapchat-ին, Reddit-ին, Twitch-ին, Threads-ին և այլ հարթակների։
Ավստրալիայում 16 տարեկանից փոքր անձանց համար սոցիալական ցանցերի հասանելիությունն արգելող օրենքի ուժի մեջ մտնելուց հետո առնվազն 4.7 միլիոն երեխաների և դեռահասների օգտահաշիվներ են անջատվել կամ հեռացվել։ Այդ մասին վկայում են երկրի ինտերնետային կարգավորող մարմնի՝ eSafety հանձնաժողովի հրապարակած տվյալները։
eSafety-ի տվյալներով՝ 2025 թվականի դեկտեմբերի 10-ից հետո սոցիալական մեդիայի ոլորտում գործող ընկերությունները արգելափակել են 16 տարեկանից փոքր օգտատերերին պատկանող շուրջ 4.7 միլիոն հաշիվների հասանելիությունը։ Հանձնաժողովի ղեկավար Ջուլի Ինման-Գրանտը նշել է, որ առաջատար հարթակները «զգալի միջոցներ են ձեռնարկում օրենքի պահանջները կատարելու համար» և բարձր է գնահատել նախնական արդյունքները։
Նրա խոսքով՝ կարգավորող մարմինը կշարունակի համագործակցել տեխնոլոգիական ընկերությունների հետ՝ օգտատերերի տարիքի որոշման մեխանիզմները կատարելագործելու և իրավական պահանջների շրջանցումը կանխելու նպատակով։ Միաժամանակ նա ընդգծել է, որ որոշ երեխաներ շարունակում են գտնել սահմանափակումները շրջանցելու ուղիներ, սակայն հաջողությունը պետք է չափել ոչ թե ամբողջական արգելքով, այլ վնասի ընդհանուր նվազեցմամբ և սոցիալական նորմերի վերականգնմամբ։
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն հայտարարել է, որ սոցիալական մեդիայի ընկերությունները «լուրջ ջանքեր են գործադրում օրենքին համապատասխանելու համար», իսկ վաղ տվյալները ցույց են տալիս, որ ընտրված ուղղությունը արդյունավետ է, թեև փոփոխությունները չեն կարող լինել ակնթարթային։
Միևնույն ժամանակ, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները քննադատում են իրականացվող քաղաքականությունը։ Digital Rights Watch-ի նախագահ Լիզի Օ'Շին նշել է, որ անջատված օգտահաշիվների քանակը չի կարող դիտարկվել որպես հաջողության հիմնական չափանիշ։ Նրա խոսքով՝ արգելքը որոշ դեռահասների համար հանգեցրել է աջակցության սոցիալական ցանցերից կտրվելուն և բացասաբար է անդրադարձել նրանց բարեկեցության վրա։
Հիշեցնենք, որ 16 տարեկանից փոքր անձանց սոցիալական մեդիայի հասանելիությունն արգելող օրենքը Ավստրալիայում ուժի մեջ է մտել 2025 թվականի դեկտեմբերի 10-ին։ Արգելքը վերաբերում է Facebook-ին, Instagram-ին, TikTok-ին, X-ին, YouTube-ին, Snapchat-ին, Reddit-ին, Twitch-ին, Threads-ին և այլ հարթակների։ Օրենքի համաձայն՝ տեխնոլոգիական ընկերությունները ամբողջությամբ պատասխանատու են պահանջների կատարման համար և կարող են տուգանվել մինչև 49.5 միլիոն ավստրալական դոլարով խախտումների դեպքում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/22 20:20
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
Ինչէ կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/22 19:19
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
2026/04/22/ 20:20 -
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
2026/04/22/ 19:25 -
Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու
2026/04/22/ 19:24 -
ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը․ ԱՄՆ Պետդեպարտամենտ
2026/04/22/ 19:21 -
Հայտնաբերվել է ավտոբուսի վարորդին դшնակահարած անձը (տեսանյութ)
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 24-ին կկազմակերպվի անվճար փոխադրում դեպի Ծիծեռնակաբերդ
2026/04/22/ 19:01 -
Երկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBank
2026/04/22/ 18:07 -
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
2026/04/22/ 17:46 -
Արարատ լեռան վրա Նոյյան տապանից հետքեր են հայտնաբերվել
2026/04/22/ 17:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր