Ակբա բանկը կնպաստի Հայաստանի գյուղոլորտի թվայնացմանն ու զարգացմանը
Լուրեր |
Ակբա բանկի գլխավոր գործընկերությամբ իրականացվող Sevan AgriTech Summit-ում նորարարությունը հանդիպում է գյուղատնտեսության ներկա փորձին՝ ձևավորելով համատեղ լուծումներ ապագայի համար։
Ինչպիսի՞ն կլինի Հայաստանում խելացի և նորարար գյուղատնտեսությունը մոտ ապագայում։
Ակբա բանկի գլխավոր գործընկերությամբ իրականացվող Sevan AgriTech Summit-ում նորարարությունը հանդիպում է գյուղատնտեսության ներկա փորձին՝ ձևավորելով համատեղ լուծումներ ապագայի համար։ Գյուղոլորտի զարգացմամբ հետաքրքված ստարտափերների հետ այս հարթակում քննարկվել են ոլորտի կարևորագույն մարտահրավերները՝ կլիմայի փոփոխությունից մինչև ֆերմերների երիտասարդացում, և մատնանշվել են լուծման հնարավոր ուղիներ։
Ակբա բանկը, լինելով Հայաստանի գյուղոլորտի ֆինանսավորման առաջատարը, ներկայացրել է իր թվային գործիքակազմը, ֆինանսավորման հնարավորություններն ու ծրագրերը, որոնք թույլ են տալիս գյուղատնտեսությամբ զբաղվողներին՝ անկախ իրենց գտնվելու վայրից, ունենալ հավասար պայմաններ և հասանելիություն դեպի նորարար լուծումներ։

«Ակբան էլ 30 տարի առաջ եղել է ստարտափ։ Այն ժամանակ մեր ստարտափը ընդամենը գաղափար էր, իսկ այսօր Ակբան Հայաստանի առաջատար ու կայուն ֆինանսական կառույցներից մեկն է և կարևոր դեր ունի ոչ միայն երկրի գյուղոլորտի ֆինանսավորման, այլ նաև բուն տնտեսության զարգացման գործում։ Երիտասարդների համար կնշեմ՝ ոգեշնչվե՛ք լավ օրինակներով, առա՛ջ գնացեք և իմացեք, որ աջակցելու ենք այն մարդկանց, ովքեր ուզում են զբաղվել գյուղատնտեսությամբ»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։
Sevan AgriTech Summit-ում հատուկ անդրադարձ է կատարվել նաև կրթությանն ու երիտասարդ մասնագետների ներգրավման հնարավորություններին։ Ֆրանսիական Crédit Agricole խմբի IFCAM համալսարանի գլխավոր տնօրեն Գիյոմ Լեֆևրը նշում է, որ փոփոխություններին դիմակայելու համար անհրաժեշտ է ներդրում կատարել ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու գյուղատնտեսների կրթության մեջ, իսկ Ակբա բանկը կարող է առանցքային դեր ունենալ՝ կապ ստեղծելով սերունդների միջև։
«Այսօր առնչվում ենք փոփոխվող աշխարհին, որը մարտահրավերներ է բերում տնտեսության բոլոր ճյուղերի համար ամբողջ աշխարհում։ Այս բոլոր մարտահրավերները հաղթահարելու համար կարևոր դեր ունեն թվային լուծումները, որոնք կօգնեն գյուղատնտեսներին ավելի ճիշտ կառավարել իրենց տնտեսությունները»,- նշել է Ակբա բանկի մասնաճյուղերի կառավարման վարչության ղեկավար Սուրեն Հովհաննիսյանը։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Մանրամասն՝ տեսանյութում։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․