Աբովյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկի հետիոտնային հատվածում ապօրինի տեղադրված մետաղական կրպակներն ապամոնտաժվել են։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Նշվում է, որ կրպակները տեղադրված են եղել համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա։
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է հատուկ տեխնիկան հողին հավասարեցնում կրպակները։
«Տարածքը կբարեկարգվի և կվերադարձվի քաղաքին»,- խոստանում է քաղաքապետարանը։
Քաղաքային իշխանությունը զգուշացնում է` ինքնակամ կառույցների ապամոնտաժման գործընթացը շարունակական է լինելու։

