ՀՀ ՊՆ դիրքերից մեկից զինծառայողը hրազենային վիրավnրումով տեղափոխվել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ․ կյանքին վտանգ չի սպառնում
Լուրեր |
Այժմ զինծառայողը հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆ
Օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի ռազամական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի դիրքերում կրակոց է հնչել և կա վիրավոր, հաղորդում է Shamshyan.com–ը։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և վիրավորը տեղափոխվել է Երևանի «Մուրացան» զինվորական հոսպիտալ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնի քննիչները։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված զինվորը Արարատի մարզի բնակիչ է։
Տեղի ունեցածը զենքի շահագործման կանոնների խախտում է, ինքնասպանության փորձ, թե սպանության փորձ՝ պարզվում է։
Այս առնչությամբ ՊՆ–ն պարզաբանում է տարածել՝ նշելով. «Զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության, տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։
Այժմ զինծառայողը հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01 -
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.