Մի շարք տուրիստականների հակամրցակցային գործողություններից պետությանը պատճառվել է 53 միլիոն դրամի վնաս
Լուրեր |
Քրեական վարույթի նյութերը փոխանցել է դատարան։
Դատախազը 2025 թվականի դեկտեմբերի 26-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ իրավասու դատարան է հանձնել տուրիստական ոլորտում հակամրցակցային գործունեության համար մեղադրվող 7 ընկերությունների տնօրենների վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։ Այդ մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում տուրիստական գործունեություն իրականացնող 7 ընկերությունների ղեկավարներ պայմանավորվել են հակամրցակցային գործողությունների միջոցով շուկայից դուրս մղել մեկ այլ տուրիստական ընկերության։
Մասնավորապես, նշված ընկերությունների ղեկավարները հակամրցակցային համաձայնության արդյունքում հրաժարվել են տվյալ ընկերությանը ավիատոմսեր վաճառելուց, ինչպես նաև դադարեցրել են համագործակցությունը այդ ընկերության գործընկերների հետ։ Արդյունքում վերջինս հայտնվել է մրցակցության սահմանափակման պայմաններում և չի կարողացել պատշաճ իրականացնել իր գործունեությունը։
Քրեական վարույթի նյութերով հաստատվել է, որ նշված իրավիճակի հետևանքով ընկերությունը Եգիպտոսի Հուրգադա քաղաք տեղափոխված շուրջ 130 հայ զբոսաշրջիկների համար չի կարողացել կազմակերպել վերադարձը Հայաստանի Հանրապետություն։
Խնդրի լուծման նպատակով ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 26-ի թիվ 933-Ն որոշմամբ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է 47 մլն 198 հազար դրամ՝ քաղաքացիների Հայաստան տեղափոխման ծառայությունների իրականացման համար։ Այնուհետև 2019 թվականի օգոստոսի 1-ի թիվ 983-Ն որոշմամբ նույն նպատակով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացվել է ևս 5 մլն 838 հազար դրամ։
Դատախազը 2025 թվականի դեկտեմբերի 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել տուրիստական 7 ընկերությունների տնօրենների նկատմամբ, իսկ դեկտեմբերի 26-ին քրեական վարույթի նյութերը փոխանցել է դատարան։
Միաժամանակ, պետությանը պատճառված վնասի վերականգնման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը դատարան է ներկայացրել քաղաքացիական հայց։ Դատարանի 2025 թվականի դեկտեմբերի 25-ի վճռով սահմանվել է ՀՀ պետական բյուջեի օգտին 53 մլն դրամ բռնագանձում՝ որպես պարտավորության գումար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Պարսից ծոցից շրջափակման սահմանումից ի վեր դուրս է բերվել ավելի քան 10 միլիոն բարել իրանական նավթ
2026/04/23/ 10:48 -
ՄԱԿ-ում քննարկվել են դեպի ծով ելք չունեցող երկրների ենթակառուցվածքային ֆինանսավորման մեխանիզմները
2026/04/23/ 10:47 -
Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի կողմից հափշտակված 8 հողամասը վերադարձվել է համայնքին
2026/04/23/ 10:25 -
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը շարունակում է մնալ լուրջ և մտահոգիչ․ ՄԻՊ
2026/04/23/ 10:21 -
Վառելիքի գների աճի պատճառով Lufthansa-ն 20 000 չվերթ կկրճատի
2026/04/23/ 10:18 -
Մի շարք հասցեներում լույս չի լինի
2026/04/23/ 10:10 -
ԱՄՆ-ը իրանական դրոշի ներքո նավարկող երեք տանկեր է առգրավել
2026/04/23/ 10:05 -
Սենատը հինգերորդ անգամ մերժել է Իրանի դեմ Թրամփի ռшզմական լիազորությունների սահմանափակումները
2026/04/23/ 10:03 -
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
2026/04/22/ 20:20 -
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
2026/04/22/ 19:25
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․