Անձը բանկի՝ քաղաքացիների սպասարկման դրամարկղից փորձել է հափշտակել 392 մլն 912 հզր դրամ
Լուրեր |
Դեպքի ժամանակ հանցանք կատարողը դիմել է արցունքաբեր գազի կիրառման, բայց չի կարողացել պահել գումարը։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ․Մ․-ն 2025 թվականի հուլիսի 15-ին մտել է բանկի տարածքում գտնվող քաղաքացիների սպասարկման դրամարկղ և վերցնելով գետնին դրված, ինկասացման ենթակա առանձնապես խոշոր չափերով` 392 մլն 912 հզր ՀՀ դրամին համարժեք 80 մլն ՌԴ ռուբլով լցված, կապարակնքված պարկը, վազելով դուրս է եկել բանկի շենքից և շարժվել դիմացի մայթին կայանված ավտոմեքենայի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
Այնուհետև, երկու անձ հետապնդել և ավտոմեքենայի մոտ բռնել են Վ․Մ․-ին, ով հափշտակված գումարն իր մոտ պահելու համար արցունքաբեր գազ կիրառելու եղանակով դիտավորյալ ֆիզիկական բռնություն է գործադրել վերջիններիս նկատմամբ, սակայն հանդիպելով դիմադրության, թողել է գումարով պարկն ու դիմել փախուստի։
Վ․Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով (ավազակության փորձը)։
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01 -
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55 -
Նոր փոփոխություն՝ 65 տարեկանից բարձր աշխատակիցներ համար․ ինչ է որոշել ԱԺ-ն
2026/05/05/ 15:54 -
«Հյուսիս–հարավ»-ը շատ կարևոր ենթակառուցվածքային նախագիծ է․ ԱԶԲ
2026/05/05/ 15:51 -
Մարտին Գալստյանը վերընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում
2026/05/05/ 14:42 -
Ավստրալիայում սոցցանցերի արգելքը «կատարյալ ձախողում» է և «խայտառակություն»․ Վիքիպեդիայի հիմնադիր
2026/05/05/ 14:29 -
Մեկնարկել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման զեկույցների փուլը. առաջին փաստաթուղթը փոխանցվել է ՆԳ նախարարին
2026/05/05/ 13:55 -
Քննարկվել են հարկային բարեփոխումների ընթացքը և զարգացման հեռանկարները
2026/05/05/ 13:45 -
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
2026/05/05/ 13:41 -
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը․ Մակրոն
2026/05/05/ 12:55
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․