Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»։
«Դիլի Թաունի» հիմքում ընկած է յուրահատուկ մոդել. համալիրը միավորում է հյուրանոցային համարներ, թաունհաուսներ, ռեստորան, սպա-կենտրոն և այլ ենթակառուցվածքներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր սեփականատերը, իսկ ամբողջական կառավարումն ու սպասարկումն իրականացնում է «Դիլի Թաունի» թիմը:
Համալիրի հիմնադիր Բակուր Մելքոնյանի մոտ նման կոնցեպտով հյուրանոց ստեղծելու գաղափարին հենց սկզբում հավատաց Ակբա բանկը՝ տրամադրելով անհրաժեշտ ֆինանսական միջոցներ։

«Մեր առաջին վաճառքը ես իրականացրել եմ ֆեյսբուքյան մեկ գրառման միջոցով, այնուհետև իրականացրինք ևս 14 թաունհաուսի վաճառք. գնորդները մարդիկ էին, ովքեր նույնիսկ առանց տարածքը տեսնելու հավատում էին այս նախագծի իրականացմանն ու Դիլիջանում սեփական տուն ունենալու գաղափարին։ Ակբա բանկն առաջիններից էր, որ հավատաց այս նախագծին. բանկը տեսավ մեր պոտենցիալը, հնարավորությունը և սկզբնական փուլից էլ կանգնեց մեր կողքին։ Հյուրանոցի բոլոր թաունհաուսները, բնակարանները, սենյակները, բոլորն ունեն սեփականատերեր։ Մենք այստեղ ունենք 96 գործընկեր։ Մեզ պատկանում է միայն սպա-կենտրոնը, ռեստորանը, մարզասրահները»,-նշում է «Դիլի Թաունի» հիմնադիր Բակուր Մելքոնյանը։
Հաջորդ քայլը գործընկերային մոդելով միջազգային ցանց ստեղծելն է, որտեղ սեփականատերերը կարող են ներդրում կատարել տարբեր երկրներում գտնվող հյուրանոցներում:
Մանրամասն՝ տեսանյութում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
*գովազդ


