50 մետրանոց աստերոիդը կանցնի Երկրի կողքով
Լուրեր |
Աստերոիդը Երկրին կմոտենա մոտավորապես Լուսնի ուղեծրի մեկ տրամագծի հեռավորությամբ.
Օգոստոսի 17-ին Երկրի կողքով կանցնի 2025 PM անվանումը ստացած աստերոիդը, որի տրամագիծը մոտ 50 մետր է։
Աստերոիդը Երկրին կմոտենա մոտավորապես Լուսնի ուղեծրի մեկ տրամագծի հեռավորությամբ. ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիայից։
«2025 PM-ը վերջին ժամանակաշրջանի ամենամոտեցող խոշոր աստերոիդներից մեկն է։ Այդ իսկ պատճառով այն ընդգրկվել է պոտենցիալ վտանգավոր աստերոիդների ցանկում»,- ասված է հաղորդագրությունում։
Աստերոիդը հայտնաբերվել է այս տարվա օգոստոսի 1-ին։ Արեգակի շուրջ նրա պտտվելու ողջ ցիկլը տևում է մոտ 2 տարի։
2025 PM-ը Երկրին ամենամոտը կգտնվի օգոստոսի 17-ին՝ Երևանի ժամանակով 13:03-ին։ Չնայած այն կմտնի մեր մոլորակի գրավիտացիոն ազդեցության գոտի, մասնագետները վստահեցնում են, որ երկրային գրավիտացիոն դաշտի կողմից դրա ձգումը շատ անհավանական է, եթե չլինի անկանխատեսելի բախում որևէ այլ տիեզերական մարմնի հետ։
Մասնագետները շարունակաբար հետևում են 2025 PM-ի ընթացքին և հավաստիացնում, որ այս փուլում որևէ ուղղակի սպառնալիք մոլորակի համար չկա։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․