Ակբա բանկը թողարկել է միանգամից երկու՝ Mastercard World և Mastercard World Elite պրեմիում դասի քարտատեսակները։
Պրեմիում դասի նոր քարտատեսակներն Ակբա բանկը տրամադրում
է թե՛ ռեզիդենտ, թե՛ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց։
Քարտատեսակներն
առաջարկում են բազմաթիվ առավելություններ հատկապես ճամփորդության սիրահարների համար։
Mastercard World
Elite քարտի հիմնական առավելություններն
են.
·
Անսահմանափակ հնարավորություն Fast Track ծառայությունից
օգտվելու համար
Քարտապաններն ունեն Fast Track ծառայությունից անսահմանափակ
օգտվելու հնարավորություն, որն ապահովում է արագ և առանց հերթ անցում անձնագրային վերահսկողության
գոտով։
●
Անսահմանափակ մուտքեր օդանավակայանների Lounge Key սրահներ
Քարտապանները կարող են անսահմանափակ մուտք գործել աշխարհի ավելի
քան 135 երկրում գործող 1600+ Lounge Key բիզնես սրահներ՝ վայելելով բոլոր առավելությունները
թռիչքից առաջ։
●
Ճամփորդական բժշկական և ճամփորդական անհարմարությունների ապահովագրություն
Քարտապաններին տրամադրվում է ճամփորդական բժշկական ապահովագրություն,
ինչպես նաև ճամփորդության ընթացքում ուղեբեռի կորստի, ուշացման, թռիչքի բաց թողնման,
ուշացման և չեղարկման ապահովագրական փաթեթ։
·
Այլ առավելություններ
Բացի նշված առավելություններից, քարտապանները հնարավորություն կունենան 24/7 ռեժիմով օգտվելու
Concierge ծառայությունից, ստանալ 3 ԳԲ անվճար ռոումինգի փաթեթ, մինչև 20% քեշբեք աշխարհի ամենահայտնի
500 և ավելի սպասարկման կետերում (առկա և առցանց)՝ Mastercard Travel Rewards ծրագրի շրջանակում, ինչպես նաև օգտվել priceless.com հարթակի բացառիկ փորձառություններից։
·
Մինչև 2 կից քարտ ունենալու
հնարավորություն։
Mastercard
World Elite քարտի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ։
Mastercard
World քարտի հիմնական առավելություններն են.
·
տարեկան 6 անգամ Fast Track ծառայությունից օգտվելու հնարավորություն, որը կարող է օգտագործվել նաև
քարտապանի հետ ճամփորդող հյուրի/հյուրերի համար,
·
տարեկան 6 անգամ աշխարհի
ավելի քան 135 երկրում գործող
1600+ Lounge Key բիզնես սրահներ մուտք գործելու հնարավորություն, որը կարող է օգտագործվել նաև քարտապանի
հետ ճամփորդող հյուրի/հյուրերի համար,
·
24/7 հասանելիություն
Concierge ծառայությանը,
·
1ԳԲ անվճար ռոումինգի
փաթեթ ձեռք բերելու հնարավորություն։
Mastercard
World քարտի
մասին ավելին կարող եք իմանալ
այստեղ։
Ակբա բանկը վերահսկվում
է ՀՀ ԿԲ կողմից։

