BGP Litigation իրավաբանական ընկերության խորհրդատու Դենիս Շուշինի խոսքով, Էմիրություններում բնակությունը ռուսներին թույլ է տալիս բանկային և բրոքերային հաշիվներ բացել ԱՄԷ-ից դուրս, ինչպես նաև հեշտությամբ բիզնես վարել ԱՄՆ-ում և ԵՄ-ում: Այսպիսով, ռուսական ընկերությունները փաստացի շրջանցում են միջազգային պատժամիջոցները։
ABNews
Ռուսաստանից մոտ 700 ընկերություններ մասնաճյուղեր են բացել ԱՄԷ-ում. «Известия»
Լուրեր | 2022/10/26 09:16

Փետրվարի վերջից մինչև սեպտեմբերի վերջ ԱՄԷ-ում իրենց ներկայացուցչությունները բացեցին ռուսական մոտ 700 ձեռնարկություններ։ Անցած տարվա տվյալների համեմատ ցուցանիշն աճել է 5-7 անգամ,- մեջբերում է «Известия» թերթը արաբական երկրում «Բիզնես Ռուսաստանի» բիզնես-դեսպան Մաքսիմ Զագորնովի խոսքերը։
«Նախնական տվյալներով ՝ ԱՄԷ-ում ռուսական ընկերությունների թիվը 2021 թվականի համեմատ աճել է հինգից յոթ անգամ։ Փետրվարի վերջից մինչև սեպտեմբերի վերջ մոտ 700 ռուսական ձեռնարկություն իրավաբանական անձ է գրանցել ԱՄԷ-ում»,- ասել է Զագորնովը։ Նրա խոսքով, ներկայումս արաբական երկրում մասնաճյուղեր բացելու հետաքրքրություն են ցուցաբերում հիմնականում փոքր և միջին բիզնեսը։ Սակայն խոշոր կազմակերպությունները գրանցում են իրենց ներկայացուցչությունները ԱՄԷ-ում։ Միաժամանակ Առևտրաարդյունաբերական պալատից պարզաբանել են, որ ԱՄԷ-ում մասնաճյուղեր բացում են հիմնականում ՏՏ ընկերությունները։
BGP Litigation իրավաբանական ընկերության խորհրդատու Դենիս Շուշինի խոսքով, Էմիրություններում բնակությունը ռուսներին թույլ է տալիս բանկային և բրոքերային հաշիվներ բացել ԱՄԷ-ից դուրս, ինչպես նաև հեշտությամբ բիզնես վարել ԱՄՆ-ում և ԵՄ-ում: Այսպիսով, ռուսական ընկերությունները փաստացի շրջանցում են միջազգային պատժամիջոցները։
BGP Litigation իրավաբանական ընկերության խորհրդատու Դենիս Շուշինի խոսքով, Էմիրություններում բնակությունը ռուսներին թույլ է տալիս բանկային և բրոքերային հաշիվներ բացել ԱՄԷ-ից դուրս, ինչպես նաև հեշտությամբ բիզնես վարել ԱՄՆ-ում և ԵՄ-ում: Այսպիսով, ռուսական ընկերությունները փաստացի շրջանցում են միջազգային պատժամիջոցները։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
