Էլեկտրական մեքենաների համաշխարհային վաճառքները 2023թ. աճել են 31%-ով
Լուրեր |
Ամբողջովին էլեկտրական և պլագին հիբրիդային մեքենաների համաշխարհային վաճառքները 2023թ. աճել են 31%-ով՝ նախորդ տարվա 60%-ի դիմաց։ Այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Rho Motion հետազոտական ընկերության տվյալները,- գրում է b24.am-ը:
«Աճի տեմպերը դանդաղում են, բայց սա այն է, ինչ պետք է ակնկալել աճող շուկաներում: Անհնար է ամեն տարի կրկնապատկել վաճառքը»,- ասում է Rho Motion-ի վերլուծաբան Չարլզ Լեսթերը: Նա նաև հավելեց, որ 2023թ. էլեկտրական մեքենաները վաճառքի 30% աճը մեծապես համապատասխանում է Rho Motion-ի կանխատեսմանը։ Ինչ վերաբերում է 2024թ., ապա ընկերությունը կանխատեսում է շուկայի հետագա 25-30% աճ։
Rho Motion-ի վերլուծաբանների տվյալներով՝ անցյալ տարվա դեկտեմբերին ամբողջ աշխարհում վաճառվել է 1,5 մլն էլեկտրական մեքենա։ 2023թ․ ամբողջ աշխարհում վաճառված 13,6 մլն էլեկտրական մեքենաներից 9,5 մլն բաժին է ընկնում ամբողջովին էլեկտրական կամ էլեկտրական մարտկոցով մեքենաներին: Վաճառքի մնացած ծավալը կազմել են պլագին հիբրիդային մեքենաները։
Որոշ ավտոարտադրողներ վախենում են, որ տարիներ շարունակ արագացված աճից հետո Եվրոպայում և այլ տարածաշրջաններում էլեկտրական մեքենաների վաճառքը կնվազի: Դա պայմանավորված է նրանով, որ շատ գնորդներ սպասում են ավելի առաջադեմ, կոմպակտ և մատչելի մոդելների շուկա դուրս գալուն, որոնք կհայտնվեն 2-3 տարի հետո։
Rho Motion-ը նշել է, որ մարտկոցով աշխատող էլեկտրական մեքենաների վաճառքն աճել է 50%-ով ԱՄՆ-ում և Կանադայում, իսկ Եվրոպայում և Չինաստանում՝ համապատասխանաբար 27%-ով և 15%-ով: Ընկերությունը կարծում է, որ 2024թ․ Եվրոպայում էլեկտրական մեքենաների վաճառքի վրա կարող է ազդել անցյալ տարի Գերմանիայի անսպասելի հրաժարումը այս հատվածում վաճառքի սուբսիդավորման ծրագրից: Բացի այդ, Եվրոպայում վաճառվող մարտկոցներով էլեկտրական մեքենաների ընդհանուր թվի միայն 8%-ն է փոքր մեքենաների սեգմենտում, թեև ակնկալվում է, որ դա կսկսի փոխվել ավելի կոմպակտ մոդելների հետ, ինչպիսին Citroen eC3-ն է, որը դեռ նոր է շուկա մտնում: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Պենտագոնը 500 մլն դոլար է ներդնում AI-ի մեջ. Scale AI-ն կդառնա ԱՄՆ ռազմական տվյալների գլխավոր մշակողը
2026/05/07/ 12:18 -
Կառավարությունը 684 մլն դրամ է հատկացրել «Concours Mondial de Bruxelles – 2026»-ի համար
2026/05/07/ 12:00 -
Հայաստանում խստացվել են ռազմական արտադրանքի շրջանառության ոլորտի պահանջները
2026/05/07/ 11:57 -
ՆԳՆ-ում ամփոփել են 2026 թ․ առաջին եռամսյակի վերահսկողության արդյունքները
2026/05/07/ 11:29 -
19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ
2026/05/07/ 10:56 -
Կիբերանվտանգության նոր դարաշրջանը․ ինչու են ԱԲ մարտահրավերները հատկապես կարևոր Հայաստանի համար
2026/05/07/ 10:41 -
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն