Իդրամը և ՎԻՎԱ հիմնադրամը՝ Արցախի հայերին
Լուրեր |
Արցախից բռնի տեղահանված բնակիչների առջև ծառացած կենսական խնդիրները հաշվի առնելով՝ Իդրամ ընկերությունը որոշել է սատար կանգնել «ՎԻՎԱ – բժիշկներն ու կամավորները՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամին, որն աջակցում է դժվարին կացության մեջ հայտնված հայրենակիցներին։ ՎԻՎԱ հիմնադրամին է փոխանցվել 5մլն դրամ։
«ՎԻՎԱ – Բժիշկներն ու Կամավորները՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը բազմամյա փորձ ունի արտակարգ իրավիճակներում մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու՝ կազմակերպելով բժիշկների և կամավորների գործունեությունը այն վայրերում, որտեղ դրա կարիքն ամենաշատն է զգացվում։
«Արցախահայության դեմ Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողությունների և դրանց հետևանքով բռնի տեղահանության արդյունքում մեր հայրենակիցների առջև կենսական խնդիրներ ու բարդ մարտահրավերներ են ծառացել։ Սա հենց այն պահն է, երբ բոլորս պիտի միավորենք մեր ջանքերը՝ հնարավորինս արդյունավետ, արագ ու կազմակերպված աջակցություն ցույց տալու համար մեր հայրենակիցներին», – նշում է Իդրամ ընկերության բաժնետեր Լալա Բախշեցյանը։
«ՎԻՎԱ – Բժիշկներն ու կամավորները՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամի տնօրեն Տատյանա Օգանեսյանի խոսքով՝ այսօր յուրաքանչյուրը կարող է իր լուման ներդնել մեր հայրենակիցների աջակցության գործում։ «Մտածված, տեղին ու ճիշտ կազմակերպված օգնություն ցուցաբերելն առաջնային նշանակություն ունի։ Ցավոք՝ այսչափ բարդ իրավիճակում մարդիկ հաճախ չգիտեն՝ ինչպես օգնել, ինչ անել, ինչի կարիք ունեն տեղահանված ընտանիքները, վիրավորները, զոհերի ընտանիքները։ Մենք բազմամյա փորձ ունենք արտակարգ իրավիճակներում կամավորների և բժիշկների աշխատանքը կոորդինացնելու և ճիշտ ուղղությամբ տանելու, ուստի բարձր ենք գնահատում Իդրամ ընկերության վստահությունն ու օգնությունը հենց մեր միջոցով», – ավելացնում է Տատյանա Օգանեսյանը։
Հիմնադրամը հովանավորել և աջակցության ծրագրին սատարել կարող եք նաև Դուք՝ անցնելով հղումով և ընտրելով աջակցության նախընտրելի տարբերակը։
ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/06 22:00
Մարտի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/06 19:19
Մարտի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 6-ի բիզնես լուրերը
2026/03/06/ 22:00 -
Մարտի 6-ի կարևոր լուրերը
2026/03/06/ 19:19 -
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է
2026/03/06/ 18:33 -
Առջևում հանգստյան օրեր են․ ինչպես չվատնել ժամանակը
2026/03/06/ 18:09 -
Թվային վերլուծություն և ստեղծարարություն․ նոր մտածողություն բիզնեսում
2026/03/06/ 17:55 -
2026թ.-ի փետրվար ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/03/06/ 17:39 -
ԱՄԷ-ից դեպի Մասկատ փոխադրումով երեք օրում տեղափոխվել է 190 ՀՀ քաղաքացի
2026/03/06/ 17:36 -
ՀՀ ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները
2026/03/06/ 17:31 -
Որքան գումար է ծախսել ԱՄՆ-ը մինչ այժմ Իրանի դեմ պատերազմի վրա
2026/03/06/ 16:33 -
Քննարկվել է հայ-ղազախական առևտրի և ներդրումների ընդլայնումը
2026/03/06/ 16:29
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 7, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 6, 2026 Թ․
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է
Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․