Ռոբին ռոբոտն այցելել է մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Բեկոն» առաջատար հայկական ընկերություն
Լուրեր |
Ռոբինն՝ արհեստական բանականության վրա հիմնված առաջին հայկական ռոբոտը, արդեն գիտի, թե ինչպես է «Բեկոն Պրոդուկտ» գործարանում արտադրվում ընտանիքի համար նախատեսված մսամթերքը: Վերջին տարիներին մեծ ճանաչելիություն ձեռք բերած Ռոբինը իր ժամանակի մեծ մասն անցկացնում է տարբեր բուժհաստատություններում՝ շփվելով երեխաների հետ և օգնելով նրանց հաղթահարել բուժման սթրեսը։ Ռոբինն այժմ գտնվում է «Նորք-Մարաշ» Բժշկական կենտրոնի մանկական սրտաբանական կլինիկայում, իսկ նրա «կեցությունն» այս տարի հոգում է «Բեկոն Պրոդուկտ» ընկերություննը՝ իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում։
«Բեկոն Պրոդուկտ» ընկերության գործադիր տնօրեն Դավիթ Մարգարյանը նշում է, որ պատահական չէ, որ նրանք մասնակցում են այս նախաձեռնությանը, որովհետև «Բեկոն պրոդուկտը» ընտանեկան բրենդ է և նրանք շատ են կարևորում իրենց սպառողների առողջությունը և պարտավորվում են հասցնել անվտանգ և անվնաս սնունդ:
««Բեկոն պրոդուկտը» կարևորում է այն բոլոր ծրագրերը, որոնք նպաստում են երեխաների առողջությանն ու կրթությանը: Սոցիալական պատասխանատվության շրջանակներում մեր հերթական նախաձեռնությունն է ապահովել Ռոբին ռոբոտի կացությունը Նորք Մարաշ բժշկական կենտրոնի մանկական սրտաբանական կլինիկայում», - ասել է Դավիթ Մարգարյանը, ով «Բեկոն պրոդուկտի» ընտանիքի պատմության երկրորդ սերունդի առաջնորդներից է:
Ռոբինի աշխատանքի արդյունավետությունը գնահատվել է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ԱՄՆ-ի մի շարք բժշկական կլինիկաներում: 2021 թվականին հայտնի TIME ամսագիրը Ռոբին ռոբոտին ընդգրկել է աշխարհի 100 նորարարությունների շարքում: COVID-19-ի և հետքովիդյան ժամանակշրջանում Ռոբին ռոբոտը նաև մեծապես օգնել է Նորքի տուն-ինտերնատի բնակիչներին հաղթահարելու մենակությունը` ապահովելով տարեցների ժամանցը: Այսօր Ռոբինը հյուրընկալվել էր «Բեկոն Պրոդուկտ» ընտանիքին՝ իր շնորհակալությունը հայտնելու և ծանոթանալու հանրության կողմից սիրված մսամթերքի արտադրման գործընթացին։
Ռոբին ռոբոտին նախագծող Expper Technologies ընկերության հիմնադիր Կարեն Խաչիկյանը, ողջունելով «Բեկոն» ընկերության քայլը, ասել է. «Բեկոն»-ի հետ համագործակցությունը շատ կարևոր է, քանի որ դրա արդյունքում բազմաթիվ երեխաներ կարողանալու են շփվել նորարության հետ և գուցե ներշնչվելով՝ ապագայում ավելի կատարելագործված տեխնիկա ստեղծեն, որն ավելի շատ արդյունք կտա բժշկությանն ու սոցիալական աշխատանքին»:
Նշենք, որ մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Բեկոն Պրոդուկտ» ՍՊ ընկերությունը շուրջ 30 տարի հայկական շուկային մատակարարում է որակյալ մսամթերք ընտանեկան ավանդույթներ, իսկ վերջին մի քանի տարիներին նաև կիսաֆաբրիկատների լայն տեսականի, որոնք հասցրել են սիրվել և գնահատվել սպառողի կողմից: Ընկերությունում ներդրված է սննդի անվտանգության կազմակերպման ISO 22000 ստանդարտը, ինչը նշանակում է՝ համապատասխան սարքավորումներ, արդյունաբերական արտադրության ճշգրտություն և գերազանց սանիտարահիգիենիկ պայմաններ: «Բեկոնը» տարեկան զգալի ԿՍՊ-ներ է կատարում, որոնք ուղղված են ընտանիքի, երեխաների ու համայնքի բարեկեցության բարձրացմանը:
https://www.youtube.com/watch?v=laq-kOvq6qk
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Դավիթ Խաչատրյանը դադարեցնում է լիազորություններ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում
2026/01/21/ 17:14 -
Հայաստանի այս տարվա հնարավոր զարգացումները․ «Stratfor»-ի 2026թ. կանխատեսումը
2026/01/21/ 16:37 -
Թրամփի վարչակազմի առաջին տարում ԱՄՆ-ն լքել է գրեթե 3 միլիոն միգրանտ
2026/01/21/ 16:27 -
Մասկը՝ ընդդեմ ChatGPT-ի․ ինքնասպանությունների մեղադրանքներ և բաց պատերազմ տեխնոհսկաների միջև
2026/01/21/ 15:29 -
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով
2026/01/21/ 13:23 -
Պետական պարտքի սպասարկման բեռը նվազում է․ Հայաստանի ֆինանսական կայունության պատկերը․ ֆինանսների նախարարի պարզաբանումը
2026/01/21/ 12:18 -
Կառավարությունում ներդրվել է նախարարների աշխատանքի գնահատման հավելավճարի պիլոտային համակարգ
2026/01/21/ 12:09 -
Օհանավանում թմրամիջոց է հայտնաբերվել․ ձերբակալվել է 50-ամյա տղամարդ
2026/01/21/ 11:54 -
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է տալիս առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից
2026/01/21/ 11:48 -
Լոռու մարզում ապօրինի հատվել է ավելի քան 300 ծառ․ պետությանը պատճառվել է շուրջ 4.5 մլն դրամի վնաս
2026/01/21/ 11:38
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 19, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 19, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 18, 2026 Թ․