ABNews

ԵՄ դիտորդական առաքելությունն ակտիվացել է Գեղարքունիքում և Սյունիքում

Լուրեր | 2023/09/08 05:26

ԵՄ դիտորդական առաքելությունն ակտիվացել է Գեղարքունիքում և Սյունիքում
ԵՄ դիտորդական առաքելությունը ակտիվացրել է պարեկային գործունեությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ շրջաններում՝ ցանկացած ռազմական իրադարձություն դիտարկելու նպատակով։ Այդ մասին ասված է ՀՀ–ում ԵՄ առաքելության X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցի պաշտոնական էջում։ «Տեղում մեր ներկայության շնորհիվ ձգտում ենք նպաստել լարվածության նվազմանն ու ապահովել իրավիճակի անաչառ լուսաբանումը»,–նշված է X-ում։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը