Նախկինում Մասկը կոչ էր արել աշխարհի բոլոր ատոմակայանները միացնել ամբողջ հզորությամբ։ Նա ասել է, որ երկրները պետք է մեծացնեն ատոմային էներգիայի արտադրությունը, և ազգային անվտանգության տեսանկյունից խելագարություն է անվանել այդ ձեռնարկությունները փակելը։
ABNews
Իլոն Մասկը կանխատեսել է քաղաքակրթության փլուզում ՝ նավթից հրաժարվելու դեպքում
Լուրեր | 2022/08/29 05:57

Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը ասել է, որ մոտ ապագայում մարդկությանը անհրաժեշտ է օգտագործել նավթն ու գազը, քանի որ եթե այդ էներգիայի աղբյուրները չկիրառվեն, քաղաքակրթությունը կարող է փլուզվել։ Գործարարի խոսքերը մեջբերում է Reuters-ը։
Մասկը իր դիրքորոշումն է հայտնել Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում տեղի ունեցած էներգետիկ համաժողովի ժամանակ։
«Եթե իրատեսորեն նայեք, ապա կարծում եմ, որ կարճաժամկետ հեռանկարում մեզ անհրաժեշտ կլինի նավթ և գազ օգտագործել, քանի որ հակառակ դեպքում քաղաքակրթությունը կփլուզվի», - կանխատեսել է Tesla-ի հիմնադիրը:
Մասկը նշել է, որ Նորվեգիայում նավթի հորատման վերաբերյալ լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ: Նրա խոսքով ՝ էներգիայի կայուն աղբյուրներին անցումը մարդկության ամենամեծ մարտահրավերներից է, գործընթացը կարող է տեւել մի քանի տասնամյակ։
Նախկինում Մասկը կոչ էր արել աշխարհի բոլոր ատոմակայանները միացնել ամբողջ հզորությամբ։ Նա ասել է, որ երկրները պետք է մեծացնեն ատոմային էներգիայի արտադրությունը, և ազգային անվտանգության տեսանկյունից խելագարություն է անվանել այդ ձեռնարկությունները փակելը։
Նախկինում Մասկը կոչ էր արել աշխարհի բոլոր ատոմակայանները միացնել ամբողջ հզորությամբ։ Նա ասել է, որ երկրները պետք է մեծացնեն ատոմային էներգիայի արտադրությունը, և ազգային անվտանգության տեսանկյունից խելագարություն է անվանել այդ ձեռնարկությունները փակելը։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
