Զեղծարարներն օգտահաշիվներ են գողանում կեղծ ChatGPT-ներով
Լուրեր |
Meta-ն նախատեսում է նոր՝ «աշխատանքային օգտահաշիվներ» ներդնել ընկերությունների համար, որպեսզի պաշտպանի նրանց հաքերներից, քանի որ ChatGPT-ի և գեներտիվ արհեստական բանականության այլ գործիքների զարգացմանը զուգահեռ ավելացել են դրանց միջոցով օգտահաշիվների և դրանց տվյալները գողանալու դեպքերը,- գրում է News.am Tech-ը։
Ընկերության տարածած հայտարարությունում ասվում է, որ միայն 2023-ի մարտից ի վեր իր հետազոտողները հայտնաբերել են վնասատու ծրագրերի տասը ընտանիք, որոնք օգտագործում են ChatGPT-ն և նմանատիպ այլ գործիքներ օգտահաշիվներ գողանալու համար։ Ընկերությունը մանրամասնել է, որ իր հարթակում արգելափակել է ավելի քան 1000 վնասատու հղում:
Ըստ Meta-ի՝ խարդախությունները հաճախ կապված են բջջային հավելվածների կամ բրաուզերի ընդլայնումների հետ, որոնք ներկայանում են որպես ChatGPT-ի գործիքներ: Որոշ դեպքերում այս գործիքներն առաջարկում են ChatGPT-ի որոշ գործառույթներ, սակայն դրանց իրական նպատակը օգտվողի տվյալները գողանալն է:
Ընկերությունը նշել է, որ հատուկ թիրախ են դառնում մարդիկ, որոնք բիզնես են վարում Facebook-ում կամ այլ կերպ օգտագործում են հարթակը աշխատանքի համար: Խարդախները հաճախ մուտք են գործում օգտատերերի անձնական հաշիվներ, որպեսզի հասանելիություն ստանան դրանց կապակցված բիզնես էջին կամ գովազդային հաշվին, որին, հավանաբար, կցված է բանկային քարտ։
Սրա դեմ պայքարելու համար Meta-ն նախատեսում է բիզնեսների համար ներդնել օգտահաշվի նոր տեսակ, որը կոչվում է Meta Work: Այս օգտահաշիվները օգտատերերին թույլ կտան մուտք գործել Facebook Business Manager-ի գործիքներ՝ առանց Facebook-ի անձնական օգտահաշիվ մուտք գործելու:
«Սա կօգնի բարձրացնել բիզնես օգտահաշիվների անվտանգությունը այն դեպքերում, երբ հարձակվողներն սկսում են անձնական օգտահաշվի վրա հարձակումից»,- ասվում է ընկերության հայտարարությունում: Մետան նշել է, որ այս տարի կսկսի աշխատանքային նոր օգտհաշիվների սահմանափակ փորձարկումներ և ժամանակի ընթացքում կընդլայնի այն։
Meta-ի հետազոտողներն առաջինը չեն, որ նախազգուշացնում են ChatGPT-ի անվան տակ գործող կեղծ գործիքների մասին, որոնց միջոցով կոտրում են մարդկանց օգտահաշիվները։ Guardio ընկերությունն այս տարվա մարտին հայտնաբերել է Chrome-ի ընդլայնում, որը ներկայացել է որպես ChatGPT ծրագրակազմ, սակայն այն կիրառվել է Facebook-ի մի շարք օգտահաշիվներ կոտրելու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
-
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․