Հմայիչ չինարենը` ապագայի հուսալի հենարան
Լուրեր |
Հայաստանում տոնում են չինարենի միջազգային օրը ` «Հմայիչ չինարենը ապագայի հուսալի հենարան խորագրի ներքո»: Այս անգամ մշակութային հեռուստակամուրջն է կապել հայ եվ չինացի ժողովուրդներին: Չինարեն են հնչում բարեմաղթանքները, երգերը, հայկական կողմն էլ չինացիներին է շնորհավորում հայկական կատարումներով:
14-րդ անգամ է նշվում չինարենի միջազգային օրը, բայց չինարենի հիերոգլիֆները դարերի պատմություն ունեն: Ասում են` երկինքը հուզվել է, ու հացահատկի անձրեվ է տեղացալ, երբ չինական գրերի նախահայր Սանտիեն ստեղծել է հիերոգլիֆները: Չինացի ժողովուրդը սովի մատնվելուց է փրկվել: Ինչպե ՞ս հիմա չմեծարեն իրենց գրերը:
Չինացի ժողովրդի անցյալը, ներկան ու ապագան են միմյանց կապում հիերոգլիֆները: Դարեդար, սենդեսերունդ միմյանց են փոխանցում չինացիները իրենց գրերն ու շարունակում կատարելագործել դրանք:
Գործածությամբ աշխարհում երկրորդ լեզուն է Չինարենը: Աշխարհում մոտ 1,5 մլրդ մարդ է խոսում այդ լեզվով: Ու մեր երկրում էլ է այն արագ զարգանում, սիրվում ու ընկալվում: Վալերի Բրյուսովի անվան համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտը գործունեության 14 տարիներին մեծ արդյուք է գրանցել: Հիմա կա Կոնֆուցիուսի 3 դասարան, 10 չինարենի ուսուցման կենտրոն, իսկ չինարեն ուսումնասիրող տեղացիների թիվը շարունակում է աճել` գերազանցելով 3500-ը:
Չինասատանի նախագահ Սի Ծինփինն է մի առիթով նշել, թե տարբեր մշակույթների միջեվ փոխանակումները եվ փոխադարձ ուսուցումը միակ միջոցն է աշխարհն ավելի գեղեցկացնելու եվ մարդկանց կյանքը բարելավելու համար: Այս ճանապարահով են գնում հայ եվ չինացի ժողովուրդները: Չինարենը իրենց մշակույթի հետ Հայաստան են բերում ու իրենց հետ տանում հայկական լավագույն ավանդույթները:
https://www.youtube.com/watch?v=1V0ztDypP2M
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
-
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․