Պորշե Կենտրոն Երևանը նշեց իր վերաբացումը
Լուրեր |
Դիզայներական նոր կոնցեպտ, հաճախորդների համար էլ առավել բարելավված միջավայր ու իհարկե գրավիչ թվային ապրելակերպ: Պորշե Կենտրոն Երևանը նշել է իր վերաբացումը:
Նոր կենտրոնի վերաբացումը դարձել է Պորշե համայնքի ժամանակակից հանդիպման վայրը Հայաստանում: Նոր կոնցեպտի նպատակն է Պորշե Կենտրոնը դարձնել հավաքատեղի՝ Պորշե ավտոմեքենաների սեփականատերերի, երկրպագուների և էնտուզիաստների համար:
«Մենք երկար ճանապարհ ենք անցել, որ հասնենք այստեղ և դա հնարավոր է դարձել միմիայն մեր թիմի եռանդուն աշխատասեր ջանքերի արյունքում: «Նշանակման վայրը՝ Պորշե»-ն մեր հեղափոխման անկյունաքարն է»,-ասաց Պորշե Կենտրոն Երեւանի գլխավոր տնօրեն Արտեմ Սիմոնյանը:
Արտեմ Սիմոնյանը Պորշեից առանձնացնում է 911 գենետիկ կոդը կրող բոլոր մեքենաները: Դրանք իրական ճանապարհի ընկեր են, ասում է նա:
«Վաթսուն տարի առաջ է ծնվել 911 մոդելը, առ այսօր հեղափախկան փոփոխությունների գրեթե չի ենթարկվել, փոփոխությունները եղել են միայն էվոլուցիոն, այսինքն նոր տեխնոլոգիաներ են առաջ եկել, թեթև նյութեր և ժամանակակից էլեկտրոնիկա»,-ասաց Արտեմ Սիմոնյանը:
Նոր կոնցեպցիա որդեգրած Պորշե կենտրոնների շարքում. սա առաջիններից է ոչ միայն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում: Այս կենտրոնում զգալիորեն բարելավվել են ֆունկցիոնալ դիրքավորումը և ծառայությունները, որն իհարկե միտված է հաճախորդներին տրամադրել էլ ավելի բարձրորակ սպասարկում:
«Շուտով ամբողջ աշխարհի Պորշե կենտրոնները կհետևեն Երևանի օրինակին: Նոր կոնցեպտի շնորհիվ մեր կենտրոնները վերածվում են ժամանակակից հավաքատեղիների, որտեղ այս բրենդի սիրահարները կարող են հանդիպել, ծանոթանալ ու շփվել միմյանց հետ: Այստեղ իրականանում են երազանքները»,- ասաց Պորշե Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Մարկետինգի տնօրեն Կոլաս Հենքեսը:
Պորշեն արձագանքում է հաճախորդների փոփոխվող նախասիրություններին և ավտոմոբիլային մանրածախ առևտրի էվոլյուցիային: Այս կենտրոնը նույնպես հաճախորդների գաղափարների գեներցման հավաքակայան է դառնալու: Պորշեն խորհրդանշում է կյանքի երազանքները և ընկերների ու երկրպագուների հզոր համայնքը:
«Այսօր Պորշեի համար անկյունաքարային օր է: Այժմ մենք կանգնած ենք Պորշեի նորագույն կենտրոնում, որ ժամանակակից հավաքատեղի է դարձել՝ իր բոլոր նորագույն մոտեցումներով: Նոր կենտրոնը դարձել է Պորշեի համաշխարհային վաճառքի ռազամավարության մի մասը: Այն օգնում է առավել մոտիկից ծանոթանալ մեր ապրանքատեսակներին»,- Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Պորշեի տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Կորոլովը
Ցուցասրահը ապրանքակենտրոնից վերափոխվել է հաճախորդամետ վայրի, որտեղ ուշադրության կենտրոնում հենց հաճախորդն է: Հաղորդակցությունը, թվայնացումը և ոգեշնչումը հնարավորություն են տալիս ավելի ջերմ հարաբերություններ հաստատել հաճախորդների հետ: Եթե չեք գտնում այն մեքենան, որը նախատեսված է հենց Ձեզ համար, ապա այն պետք է ստեղծեք սեփական ձեռքերով: Պորշեի հիմնադիրը հենց այս միտքն է դրել ընկերության հիմքում, որն արդեն ծառայում է տասնյակ տարիներ: Պորշեն արտադրում է մեքենաներ, որակը գնահատողների համար:
https://www.youtube.com/watch?v=SnSRPSdoAUM
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
2026/03/05/ 18:55 -
Իրանը հերքում է Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ արձակելու մասին տեղեկությունը
2026/03/05/ 17:59 -
Իրանի ԶՈւ ԳՇ կողմից Ադրբեջանի դեմ hարձակումների ժխտումը բացարձակապես անընդունելի է. Ադրբեջանի ՊՆ
2026/03/05/ 17:57 -
ԱՄԷ-ում թռիչքների չեղարկումից հետո խնդիրների բախված ՀՀ քաղաքացիներին դեսպանատունը կոչ է անում լրացնել տվյալները
2026/03/05/ 17:49 -
Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով 23,000 չվերթ է չեղարկվել
2026/03/05/ 17:46 -
Հիմա Վրաստանում ոչ մի բեռնատար կանգնած չէ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար
2026/03/05/ 17:38 -
Արմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. Տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է
2026/03/05/ 17:33 -
Նոր դպրոցներ՝ նոր ճանապարհներով․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/03/05/ 16:49 -
Վերջին օրերին նկատվում է Իրանից բեռնափոխադրման ծավալների որոշակի նվազում․ ՊԵԿ
2026/03/05/ 16:25 -
Ինչպես լրացնել եկամուտների հայտարարագիր․ կազմակերպվում են իրազեկման հանդիպումներ
2026/03/05/ 16:18
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»