Չինաստանը վերջ դրեց բացարձակ աղքատությանը ՄԱԿ-ի 2030-ի Կայուն զարգացման օրակարգից տասը տարի առաջ
Լուրեր |
Մարդկության պատմության մեջ մարդիկ մեկ անգամ չէ, որ պայքարել են աղքատության դեմ, բայց դժվար է այն հաղթել: Սակայն, չնայած ամեն ինչին, խնդիրը հաջողությամբ լուծվել է աշխարհում ամենամեծ բնակչություն ունեցող Չինաստանի կողմից։
Չինաստանը վերջ դրեց բացարձակ աղքատությանը ՄԱԿ-ի 2030-ի Կայուն զարգացման օրակարգից տասը տարի առաջ: Այսպիսի հայտարարություն է արել փետրվարի 2021 թվականի փետրվարի 25-ին Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հանդիսավոր հանդիպման ժամանակ։ Վերջին 8 տարիների ընթացքում գրեթե 100 միլիոն չինացի դուրս է բերվել աղքատությունից։ Բազմաթիվ տեսաբեններ իրենց մեկնաբանություններն են հնչեցրել այս ֆենոմենի կապակցությամբ, Քենիայի միջազգային հարաբերությունների փորձագետ Քեյվենս Ադեհիլը նշել է, որ աղքատությունից դուրս գալու ելքը Չինաստանի պատմության ամենահուզիչ էջն է։
Իսկապես, երկրի բնակչությունը զբաղեցնում է աշխարհի 20%-ը։ Աղքատությունը վերացնելու հաջողությունները պատկանում են ոչ միայն Չինաստանին, այլ ամբողջ աշխարհին։
Համաճարակի համատեքստում Չինաստանը, հաղթահարելով զգալի դժվարություններ, ժամանակին ավարտեց աղքատությունը վերացնելու խնդիրը՝ դրանով իսկ զգալի ներդրում ունենալով համաշխարհային գործընթացում։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ աշխարհի 100 մարդկանցից 70-ը, ովքեր դուրս են մնացել աղքատությունից, եղել են Չինաստանում։
Բացի այդ, Չինաստանի հաղթանակը բացարձակ աղքատության նկատմամբ՝ որպես ամենամեծ զարգացող երկիր, վստահություն է ներշնչում աշխարհին։ Այս առնչությամբ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի Ասիա-խաղաղօվկիանոսյան բաժնի ղեկավար Նայջել Բրեթն ասել է, որ Չինաստանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ երազանքներն իրականանում են։
Ամենակարևորն այն է, որ աղքատությունը վերացնելու չինական մեթոդն այս հարցում աշխարհին անգնահատելի փորձ է տվել:
«Մենք շատ բան սովորեցինք չինացի մասնագետներից»,- ասել է Տանզանիայի գյուղացիներից մեկը։Հիշեցնենք, որ 10 տարի առաջ մի խումբ չինացի մասնագետներ գործուղվել են Տանզանիա, հետո տեղի բնակիչներին բարձրորակ սերմեր բերել ու սովորեցրել մշակել դրանք։ Այսպիսով նրանք ցույց են տվեցել համաշխարհային մասշտաբով աղքատության խնդրի Չինաստանի լուծումը։
Ավելի քան 60 տարվա ընթացքում Չինաստանը ավելի քան 600,000 աշխատակից է ուղարկել 166 երկիր և միջազգային կազմակերպություններ՝ ընդհանուր առմամբ տրամադրելով մոտ 400 միլիարդ յուան՝ յոթ անգամ հայտարարելով աղքատ և թերզարգացած երկրների միջկառավարական անտոկոս վարկի անվերապահ չեղարկման մասին:
Աշխարհի ոչ մի երկիր չի կարողացել այդքան կարճ ժամանակում այդքան մարդկանց ազատել աղքատության կապանքներից, բայց Չինաստանը դա արեց: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Մարտի 3-ի կարևոր լուրերը
2026/03/03/ 19:19 -
Տեսլականների համադրություն՝ դեպի ընդհանուր նպատակ․ միասնական թիմի գաղտնիքը
2026/03/03/ 18:26 -
Կառուցողական քննարկում՝ աղմուկի փոխարեն․ խոսքի ուժը թիմում
2026/03/03/ 18:18 -
Իրանից ցամաքային անցակետով երկու հայ է Հայաստան ժամանել
2026/03/03/ 18:06 -
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Օմանի ԱԳ նախարարին
2026/03/03/ 17:38 -
ԱՆՈՒՆԱ․ միջազգային հնարավորությունները՝ վերահսկելի և վստահելի ձևաչափով
2026/03/03/ 17:13 -
Աբու Դաբիի կառավարությունը կհոգա Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով արգելափակված զբոսաշրջիկների հյուրանոցային ծախսերը
2026/03/03/ 16:04 -
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱՀ նախարարի հետ քննարկել է թոշակների բարձրացման հարցը
2026/03/03/ 16:02 -
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»
2026/03/03/ 15:46 -
Մեկ օրում հայտնաբերվել են 9 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ
2026/03/03/ 15:02
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»
ԱՆՈՒՆԱ․ միջազգային հնարավորությունները՝ վերահսկելի և վստահելի ձևաչափով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
TOON EXPO. նախապատրաստական փուլ