էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված ամենահաճախ հնչեցվող հարցերի պատասխանները
Լուրեր |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հրապարակել է էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված՝ հանրության կողմից ամենահաճախ հնչեցվող հարցերն ու մասնագետների պատասխանները:
Արդյոք անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրման գործընթացում պացիենտների տվյալները խստագույնս պաշտպանված են: Ոչ մի բժշկական գաղտնիք հասանելի չէ դեղատան աշխատակցին: Դեղագետը տեսնում է միայն դեղի անվանումն ու չափաքանակը, գնորդի նույնականացման տվյալները. ցանկացած այլ բժշկական տեղեկատվություն, այդ թվում՝ ախտորոշումը, դեղատան աշխատակցի համար տեսանելի չէ, քանի որ դեղատոմսում այդպիսի բաժին չկա:
Ալերգիայի դեպքում, երբ անձի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է, ի՞նչ անի, եթե իր դեղն էլեկտրոնային դեղատոմսով է ստանում
Ալերգիայի սրացման դեպքում, երբ անձի ինքազգացողությունը կտրուկ վատանում է, ցանկացած դեպքում անհրաժեշտ է զանգահարել շտապօգնություն, քանի որ դեղը պետք է ներարկվի բացառապես բժշկի կողմից, նրա հսկողությամբ: Ինչ վերաբերում է հակաալերգիկ` հակահիստամինային դեղերին, ապա դրանցից ոչ մեկը դեղատոմսով չէ:
Եթե պացիենտն ունի հորմոնակախյալ հիվանդություն և մշտապես ընդունում է, օրինակ, վահանաձև գեղձի հորմոն, դեղն ինչո՞ւ է դարձել էլեկտրոնային դեղատոմսով
Ցանկացած դեղ, անգամ եթե երկարաժամկետ ընդունման է, պահանջում է ժամանակ առ ժամանակ բժշկի խորհրդատվություն և հետազոտություններ, քանի որ երկարատև դեղ ընդունելու դեպքում կարող է առաջանալ թե՛ դեղը փոխելու, թե՛ դեղաչափի ճշգրտման անհրաժեշտություն:
Չկա մի դեղ, որը նշանակվում է միևնույն դեղաչափով և առանց փոփոխության` ամբողջ կյանքի ընթացքում: Ավելին` պացիենտը կարող է կյանքի ընթացքում ունենալ այլ հիվանդություններ, որոնց դեպքում կարող է վերանայվել նշանակված դեղը և դեղաչափը: Կա երկարաժամկետ դեղատոմսի հնարավորություն, որը թույլ է տալիս դուրս գրել դեղ` 180 օրվա համար, ինչի դեպքում ցանկալի է տարին առնվազն 2 անգամ բժշկի խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում` նաև հետազոտություն:
Էլեկտրոնային դեղատոմս լրացնելը չի՞ բարդացնում բժշկի աշխատանքը և ծանրաբեռնվածությունը
Էլեկտրոնային եղանակով դեղի դուրսգրումը տևում է 2-3 րոպե: Թղթային դեղատոմսը դուրս գրելը ոչ պակաս ժամանակատար է, ենթադրում է նաև մատյանների լրացում: Համակարգը նաև հնարավորություն է տալիս բժշկին նույն պացիենտի համար հաջորդ այցի ժամանակ ավելի արագ և մի քանի հպումով դուրս գրել դեղատոմսը: Բացի այդ, թղթերի, մատյանների, ստորագրությունների, կնիքների անհրաժեշտություն չի առաջանում, և պացիենտը բժշկի սենյակից ուղիղ դիմում է դեղատուն:
Շտապօգնության բժիշկը կարո՞ղ է դուրս գրել էլեկտրոնային դեղատոմս
Շտապօգնության բժիշկը որևէ դեղ դուրս չի գրում, քանի որ տվյալ պահին ախտորոշում իրականացնելը և երկարաժամկետ նշանակում անելը չի մտնում շտապօգնության բժշկի պարտականության մեջ: Նա տեղում գնահատում է պացիենտի վիճակը, եթե վերահսկելի է, ցուցաբերում է անհրաժեշտ բուժօգնությունը կամ կազմակերպում է հոսպիտալացումը համապատասխան բուժհաստատություն:
Մյուս հարցերին և մասնագիտական պատասխաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․