Թափոնների կառավարման ոլորտը Հայաստանում արդիականացվում է
Լուրեր |
Հայաստանի Հանրապետությունը հանձնառություն է ստանձնել արդիականացնելու թափոնների կառավարման ոլորտը Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում։
Ըստ համաձայնագրի, մինչև 2024 թվականը Հայաստանում պետք է ներդրվի Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ։ Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում, որպես առաջատար բիզնես ասոցիացիա, իր անդամ կազմակերպությունների և մասնավոր հատվածի մյուս գործընկերների հետ համատեղ, նախաձեռնել է Հայաստանում փաթեթավորման թափոնների կայուն կառավարմանն ուղղված գործընթաց։
Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի աջակցությամբ, Ամերիկայի առևտրի պալատը սկսել է Արտադրողի պատասխանատվության կազմակերպության (ԱՊԿ) հիմնադրումը, որը կհամակարգի երկրում գոյացող փաթեթավորման թափոնների կայուն կառավարումը։ ԱՊԿ-ի հիմնադրման գործընթացի շրջանակներում իրականացվում է պիլոտային ծրագիր, որը մեծապես կօժանդակի ԱԸՊ օրենսդրության մշակմանը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկով պիլոտային ծրագիրը կիրականացվի Կոտայքի մարզի Հրազդանի համայնքում։
https://youtu.be/Wh9vjJiL9CM
Թափոնների կայուն կառավարման պիլոտային ծրագիրը ֆինանսավորվում է 3 կազմակերպությունների կողմից. «Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերություն, «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-կոլա Բոթլեր» ընկերություն և «Երևանի կոնյակի գործարան» ընկերություն։
Միևնույն ժամանակ, ԱԱՊՀ Կայուն զարգացման հանձնաժողովը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ, որի շրջանակում միջազգային փորձագետը աջակցություն կտրամադրի պիլոտային ծրագրի հիմնադիր անդամ-կազմակերպություններին պիլոտային ծրագրի իրականացման ընթացքում։
ԱԱՊՀ-ն առաջատար բիզնես ասոցիացիա է, որը Հայաստանում հիմնադրվել է 2000թ. և ներկայումս ներկայացնում է Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում գործող ավելի քան 180 տեղական և օտարերկրյա փոքր, միջին և խոշոր ընկերությունների շահերը: Կազմակերպության առաքելությունն է խթանել արտաքին և ներքին ներդրումների իրականացումը Հայաստանում և խրախուսել բիզնեսի համար առավել նպաստավոր միջավայրի ձևավորմանը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․