Ներդրումային ոլորտը օգոստոսի 9-ին
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ինդեքսները հինգշաբթի բարձրացան. Dow Jones Industrial Average-ը աճեց 1.76%-ով՝ հասնելով 39446.49 կետի: S&P 500-ի արժեքը ավելացավ 2.44%-ով՝ հասնելով 5326.17 կետի: S&P 500-ի ֆյուչերսը ուրբաթ օրը կորցնում է 0.07%-ը: Ճապոնական Nikkei 225-ը նվազում է 1.76%-ով՝ հասնելով 35086 կետի, Կորեական KOSPI-ն աճում է 1.30%-ով՝ հասնելով 2589.61 կետի, իսկ Չինական Shanghai Composite-ը կորցնում է 0.10%-ը՝ հասնելով 2868.62 կետի:
Մակրոէկոնոմիկա
1. Գերմանիայի արդյունաբերական արտադրությունը հունիսին աճել է 1.4%-ով ամսական, ինչը գերազանցել է կանխատեսումները:
2. ԱՄՆ-ում գործազրկության նպաստի առաջին հայտերը շաբաթվա ընթացքում նվազել են 17 հազարով՝ հասնելով 233 հազարի: Արդյունքը գերազանցել է կանխատեսումը:
3. Համաշխարհային ոսկու խորհուրդի տվյալներով, հուլիսին ոսկու բորսայական ֆոնդերի ներհոսքը կազմել է 3.7 միլիարդ դոլար: Ֆոնդերի ընդհանուր կառավարումը կազմել է 246 միլիարդ դոլար կամ 3,154 տոննա ոսկի:
Ապրանքային շուկաներ
Ոսկու գինը աճում է՝ վաճառվելով 2418.0 դոլար մեկ ունցիայի համար: Նավթի գնանշումները հինգշաբթի աճում էին: Brent նավթի գինը կազմում է 79.1 դոլար մեկ բարելի համար, իսկ WTI-ն՝ մոտ 76.2 դոլար մեկ բարելի համար:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1. Ամերիկյան Eli Lilly դեղագործական ընկերությունը երկրորդ եռամսյակում իր զուտ շահույթը մեծացրել է 1.7 անգամ, իսկ հասույթը՝ 36%-ով տարեկան: Eli Lilly-ի արդյունքների բարելավումը կապված է դիաբետի դեղերի պահանջարկի աճի և գների բարձրացման հետ: Ապրիլ-հունիս շրջանում զուտ շահույթը կազմել է 2.97 միլիարդ դոլար կամ 3.28 դոլար մեկ բաժնետոմսի համար: Հասույթը աճել է մինչև 11.3 միլիարդ դոլար: Վաճառքի ծավալները աճել են 27%-ով, իսկ գները՝ 10%-ով տարեկան: Տարվա կանխատեսվող հասույթը կազմում է 45.4-46.6 միլիարդ դոլար:
2. Դանիական A.P. Moeller-Maersk տրանսպորտային-լոգիստիկ ընկերությունը երկրորդ եռամսյակում զուտ շահույթը նվազեցրել է 1.8 անգամ: Maersk-ի զուտ շահույթը հաշվետու եռամսյակում նվազել է մինչև 798 միլիոն դոլար՝ նախորդ տարվա 1.45 միլիարդի համեմատ: Եռամսյակի հասույթը նվազել է 1.7%-ով տարեկան՝ հասնելով 12.77 միլիարդ դոլարի: EBITDA-ն նվազել է 26.5%-ով տարեկան՝ կազմելով 2.14 միլիարդ դոլար:
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 22:00
Մարտի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 16-ի կարևոր լուրերը
2026/03/16/ 22:00 -
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․