Հրապարակվել է «ՀՀ Աշխատաշուկա 2023» զեկույցը
Լուրեր |
Հրապարակվել է թվով արդեն յոթերորդ վերլուծությունը՝ նվիրված աշխատաշուկային։ «ՀՀ Աշխատաշուկա 2023»-ի հիմնական ենթաբաժիններն են.
- Ամենապահանջված մասնագիտությունները և ակտիվության դինամիկան 2023թ. ընթացքում։
- Ամենաակտիվ գործատուները և ըստ կազմակերպության գործունեության ոլորտները
- Մարզային հաստիքների ուսումնասիրություն, ամենաակտիվ մարզային քաղաքներ, համեմատականներ՝ 2021-2022թթ. Հետ, մարզային միջին աշխատավարձեր։
- ՀՀ-ում աշխատավարձերի ուսումնասիրություն ըստ տնտեսական ոլորտների, ըստ սեռի և կազմակերպության չափի
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Ֆինանսաբանկային, Հեռահաղորդակցություն, Ներկրում/Արտահանում/Առևտուր և Արտադրության ոլորտների մանրամասն ուսումնասիրություն, այդ թվում միջին աշխատավարձեր։
1) 2023 թ.-ի ամենապահանջված 20 մասնագիտական ոլորտները, և դրանց համեմատությունը 2022թ.-ի տվյալների հետ
2023թ.-ին նախորդող 6 տարիների ընթացքում ամենամեծ պահանջարկն ունեցող Ծրագրավորման մասնագետների համար հայտարարված թափուր հաստիքների թիվը 2023թ.-ին մոտ 50%-ով կրճատվեց։ Ընդ որում՝ ակտիվության անկումը դիտվել է ոչ միայն ՏՏ ընկերություններում, այլ նաև այլ որոտներում, օրինակ՝ ֆինանսաբանկային և հեռահաղորդակցության։ Սա պայմանավորված է տվյալ ոլորտներում ՏՏ մասնագետների ցածր հոսունությամբ, ինչն էլ իր հերթին պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում տեղի ունեցած կրճատումներով, հավաքագրման սառեցմամբ և զարգացման ու ընդլայնման ավելի դանդաղ տեմպերով։
2) 2021-2023թթ. համեմատական վերլուծություն ըստ 20 ամենաակտիվ ոլորտների (գործատուների)
Գրաֆիկում ներկայացված են գործատուների այն ոլորտները, որտեղ գրանցվել է ամենամեծ ակտիվությունը։ Հայտարարված բոլոր թափուր աշխատանքների մոտ 30%-ը բաժին է ընկնում ՏՏ ոլորտի ընկերություններին, համեմատած նախորդ տարվա 42% և 2021թ.-ի 50%-ի հետ։ Սա պայմանավորված է ՏՏ ոլորտի ակտիվության անկման հետ, ինչն էլ իր հերթին երկու պատճառ ունի՝ միջազգային ՏՏ ոլորտի ճգնաժամն ու ներդրողների ավելի զգույշ ու պահպանողական լինելը, և ԱՄՆ դոլարի արժեզրկումը ազգային արժույթի նկատմամբ։ Ինչպես ցույց է տալիս գրաֆիկը Ֆինանսաբանկային ոլորտի ընկերությունների ցուցաբերած ակտիվությունը 2023թ.-ին կազմել է 27%, ինչը 7 տոկոսային կետով ավելի բարձր է 2022թ.-ի համեմատ և կրկնակի՝ 2021թ.-ի նկատմամբ։
3) Մարզային ակտիվության և աշխատավարձերի վերլուծություն
Այս ուսումնասիրության նպատակն է ցույց տալ թե ակտիվության ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել մարզային հավաքագրման առումով, եթե համեմատենք՝ 2021 և 2022թթ.-երի հետ։
2022թ.-ից մարզային ակտիվությունը պահպանվել է նաև 2023թ.-ին։ Այսինքն՝ բոլոր հաստիքների 16.8%-ը գրանցվել է մարզերում, համեմատած 2021թ. Ընդամենը 5.6%-ի և 2022թ.-ի 11.7%-ի հետ։ Ամենաակտիվ մարզային քաղաքներն են՝ Գյումրին, Վանաձորը, Աշտարակը, Աբովյանն ու Կապանը։
Շարունակելով մարզային վերլուծությունները նշենք, որ մարզերում ամենամեծ պահանջարկն ըստ մեր տվյալների դիտվել է Բանկային, Վաճառքի, սպասարկման և կրթության ոլորտի մասնագետների համար։ Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա կատարվել է համեմատական վերլուծություն Երևանում և ՀՀ մարզերում միջին ամսական աշխատավարձի միջև։
Երևանում և Սյունիքում միջին ամսական աշխատավարձի մակարդակները բավականին մոտ են Ամենացածր աշխատավարձերը վճարվում են Գեղարքունիքի և Շիրակի մարզերում։
4) Միջին աշխատավարձերի ուսումնասիրություն ըստ գործատուի տնտեսական ոլորտի
Գրաֆիկում պատկերված է աշխատողների միջին թիվն ըստ ՀՀ-ում գործող ընկերությունների տնտեսական գործունեության տեսակների։ Գրաֆիկում նշված է նաև յուրաքանչյուր տնտեսական գործունեության տեսակի համար միջին աշխատավարձը։
Եթե դիտարկենք աշխատավարձերի փոփոխությունը, ապա համարյա բոլոր տնտեսական գործունեության ոլորտներով գրանցվել է աշխատավարձի աճ, այդ թվում կրթության, գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն։ Ամենաբարձրը վարձատրվում են Տեղեկատվական ոլորտի ընկերությունները, ամենացածրը՝ հանրային սննդի կազմակերպման ոլորտի ընկերությունները։ Չնայած որ Կրթության ոլորտում դիտվել են աշխատավարձերի աճ, սակայն այս ոլորտում դեռ աշխատավարձի մակարդակը դեռ շարունակում է ցածր մնալ։
5) Ամսական միջին աշխատավարձն ըստ ոլորտի և սեռի
2022թ.-ին կանանց աշխատավարձն աճել էր ընդամենը 6%-ով, իսկ տղամարդկանցը՝ 20%-ով։ Սակայն 2023թ.-ին պատկերը բավականին տարբեր է այն առումով, որ կանանց և տղամարդկանց աշխատավարձի աճը համարյա նույն մակարդակի վրա է, ընդ որում կանանց աշխատավարձի աճը մի փոքր ավելի է 2023թ.-ի հոկտեմբեր ամսվա դրությամբ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Բիզնեսի և բանկային համակարգի երկխոսություն Լոռու մարզում․ կայացել է ՀԲՄ հերթական մարզային համաժողովը
2026/04/06/ 14:42 -
Քննարկվել է ժամկետային զինծառայողների թվի նվազման խնդիրը․ ինչ մեխանիզմներ են առաջարկվում
2026/04/06/ 14:28 -
Նախատեսվում է ներդնել ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման ինստիտուտ
2026/04/06/ 14:07 -
Ինտերնետի ազատության վարկանիշ․ որ տեղում է Հայաստանը
2026/04/06/ 13:03 -
«Լեգո-կառուցվածք»․ ԿԲ-ն քննարկում է ներդրումային բանկերի լիցենզավորման հնարավորությունը Հայաստանում
2026/04/06/ 12:46 -
Առաջիկա օրերին օդի որակը դարձյալ վատթարանալու է․ որն է պատճառը
2026/04/06/ 12:23 -
Հրդեհ, զինամթերքի հայտնաբերում ու փլուզում․ շաբաթվա արտակարգ դեպքերը
2026/04/06/ 11:13 -
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը․ ինչպես այն կնպաստի կայանման խնդիրների լուծմանը
2026/04/06/ 10:53 -
ԱՄՆ-ում ավտոսրահի տեխնիկը առանց թույլտվության օգտագործել է հաճախորդի մեքենան
2026/04/06/ 10:28 -
Քննարկվում է Իրանի և ԱՄՆ-ի միջև 45-օրյա հրադադարի հնարավորությունը
2026/04/06/ 10:24
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 4, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 3, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 2, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 1, 2026 Թ.